100 հետաքրքիր փաստեր մեր մարմնի մասին

By | 14.05.2017
Загрузка...

Մարդու մարմինը չափազանց խճճված և բարդ համակարգ է, որը կանոնավոր կերպով շարունակում է շփոթեցնել բժիշկներին ու հետազոտողներին՝ չնայած տարիների ընթացքում ձեռք բերված բժշկական գիտելիքներին: Ուստի՝ զարմանալի չպիտի լինի այն, որ մարմնի այն մասերի ու օրգանների մասին, որոնց գործառույթների ականատեսներն ենք լինում ամեն օր, կան տարօրինակ ու անսպասելի փաստեր և բացատրություններ: Փռշտոցից մինչև եղունգների աճը, մարդու օրգանիզմի մասին կան  100 ծիծաղելի, տարօրինակ և հետաքրքիր փաստեր:

 

Ուղեղը

brain-webTOC

Մարդու անատոմիայի ամենաբարդ և ամենաքիչ բացահայտված մասնիկը ուղեղն է: Շատ բան մեզ հայտնի չէ ուղեղի մասին, բայց ահա մի քանի բացահայտված փաստ:

  1. Նյարդային ազդակները դեպի ուղեղ և ուղեղից դուրս ժամում շարժվում են 170 մղոն (273.59 կմ) արագությամբ: Երբևէ մտածել եք, թե ինչպե՞ս եք կարողանում որևէ երևույթի այդքան արագ արձագանքել կամ ինչու՞ է ձեր ոտքը միանգամից ցավում, երբ կոշտ բանին եք հարվածում: Դա ձեր ուղեղից դեպի ամբողջ մարմինն ու հակառակն ուղղված նյարդային ազդակների գերարագ շարժման արդյունքն է:
  2. Ուղեղն աշխատում է նույն քանակի հզորությամբ, ինչ 10 վտ էլեկտրական լամպը: Մուլտֆիլմերում նկատած կլինեք, որ հրաշալի գաղափարի հանգելուց հետո հերոսի գլխավերևում լույս է վառվում. հիմա ավելի իմաստավորված է թվում, չէ՞: Ձեր ուղեղն արտադրում է նույնքան էներգիա, որքան փոքրիկ էլեկտրական լամպը, նույնիսկ քնած ժամանակ:
  3. Ուղեղի բջջում կարող է տեղավորվել մոտ 30 հատորանոց հանրագիտարանի տեղեկատվության հնգապատիկը: Հստակ քանակ գիտնականները դեռևս չեն սահմանել, բայց էլեկտրոնային տերմինաբանությամբ, ենթադրվում է, որ ուղեղի տարողունակությունը պիտիտ լինի 3-1000 տերաբայթ (1 տերաբայթ=1000 գիգաբայթ): Բրիտանիայի Ազգային Պահոցը, որը պարունակում է շուրջ 900 տարվա պատմություն, զբաղեցնում է ընդամենը 70 տերաբայթ, դարձնելով մարդկային ուղեղի հիշողական ուժը շատ տպավորիչ:
  4. Ուղեղն օգտագործում է արյան հոսք մտած թթվածնի 20%-ը: Ուղեղը զբաղեցնում է մարմնի զանգվածի 2%-ը, բայց միևնույն ժամանակ օգտագործում է ամենաշատ քանակությամբ թթվածինը: Հետևաբար, ուղեղը չափազանց ընկալունակ է թթվածնի պակասի հետ կապված հնարավոր վնասներին: Ուստի, խորը շունչ քաշեք, որպեսզի ձեր ուղեղի բջիջները հանգիստ լող տան թթվածնային լողավազանում:
  5. Ուղեղն ավելի ակտիվ է գիշերը, քան ցերեկը: Եթե տրամաբանորեն շարժվեինք, ապա պիտի մտածեինք, որ օրվա ընթացքում կատարած ակտիվ գործողություններն ավելի շատ էնէրգիա և ուժ կպահանջեին, քան, օրինակ՝ գիշերը անկողնում պառկելը: Բայց փաստորեն, ընդհակառակը. երբ մենք «անջատվում ենք», մեր ուղեղը «միանում է»: Սրա պատճառը դեռ հայտնի չէ, բայց կարող ենք շնորհակալություն հայտնել մեր ուղեղներին լավ-լավ երազների համար:
  6. Գիտնականներն ասում են,որ որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան շատ է մարդը երազներ տեսնում: Սա հնարավոր է, որ ճիշտ լինի, բայց մի կարծեք թե, մտավոր թերություններ ունեք, եթե չեք կարողանում հիշել, թե գիշերն ինչ երազ եք տեսել: Մարդկանց մեծ մասը չի կարողանում հիշել իր երազները, չհաշվված, որ երազի միջին տևողությունը 2-3 վայրկյան է. հազիվ թե հերիք լինի գրանցելու համար:
  7. Նեյրոնները շարունակ աճում են: Տարիներ շարունակ բժիշկները ենթադրել են, որ ուղեղն ու նյարդային հյուսվածքը չեն կարող աճել ու վերականգնվել: Չնայած, որ աճը տեղի չի ունենում այլ հյուսվածքների պես, սակայն նեյրոնները իսկապես աճում են մեր կյանքի ընթացքում՝ ուղեղի ու դրա հետ կապված հիվանդությունների ուսումնասիրությունը մեկ այլ տարածության մեջ բերելով:
  8. Տարբեր նեյրոններ տեղեկատվությունը փոխանցում են տարբեր արագությամբ: Նեյրոնները միանման չեն: Փոխանցման արագությունը կարող է տատանվել վայրկյանում 0.5 մետրից մինչև վայրկյանում 120 մետր արագության միջև:
  9. Ուղեղը ցավ չի զգում: Չնայած այն բանին, որ մատը կտրելուց կամ այրելուց զգացած ցավի կենտրոնը հենց ուղեղն է, այն չունի ցավի ընկալիչներ ու ցավ չի զգում: Սա, իհարկե, չի նշանակում, որ գլխացավեր չենք ունենա: Ուղեղի շուրջ գտնվում են բազմահազարավոր անոթներ, հյուսվածքներ, նյարդեր, որոնք բավականին ընկլաունակ են ցավի նկատմամաբ և կարող են ահավոր գլխացավերի պատճառ հանդիսանալ:
  10. Ուղեղի 80%-ը ջուր է: Ուղեղը հեռուստատեսությամբ տեսած պինդ, մոխրագույն զանգվածը չէ: Կենդանի ուղեղը փափուկ, լպրծուն, վարդագույն ու ժելեանման օրգան է՝ ի շնորհիվ արյան անոթների ու ջրի բարձր պարունակության:

 

          Մազեր և եղունգներ

Hair-2download

Մազերն ու եղունգները մեզնից բավականին շատ ժամանակ են խլում, սակայն մարմնի ապրող մասեր չեն: Հաջորդ անգամ գեղեցկության սրահ գնալիս հիշեք այս փաստերը:

  1. Ամենաարագ աճող մազերը դեմքի մազերն են: Եթե տղամարդը երբեք չթրաշվի, ապա մորուքի երկարությունը կլինի մոտ 9մ` օրկա կետից էլ երկար:
  2. Ամեն օր մենք կորցնում ենք 60-100 հատ մազ: Եթե արդեն ճաղատ չեք, ապա հավանաբար ամեն օր բավականին ծանր մազաթափություն եք տանում: Մազաթափությունը տարբեր է լինում տարվա տարբեր եղանակների, հղիության, հիվանդության, տարիքի և դիետաների ժամանակ:
  3. Կանանց մազերը տղամարդկանց մազերի կես դիամետրն են: Տղամարդկանց մազեն ավելի հաստ են: Տարբեր ռասսաների մոտ մազի հաստությունը նույնպես տարբեր է:
  4. Մարդկային մեկ մազ կարող է կրել մոտ 100գ ծանրություն: Ռապունզելի հեքիաթը հիմա ավելի գովելի է թվում:
  5. Ամենաարագն աճում է միջնամատի եղունգը: Եվ ավելի արագ կաճի այն ձեռքի միջնամատի եղունգը, որը ձեզ մոտ <<դոմինանտ է>> (այսինքն, եթե աջլիկ եք՝ աջ միջնամատի եղունգը, և հակառակը): Պատճառը, որպես այդպիսին, հայտնի չէ, բայց եղունգի աճը կապված է մատի երկարության հետ, քանի որ երկար մատների եղունգներն ավելի արագ են աճում, քան կարճերինը:
  6. Մարդու մարմնի ամեն քառակուսի դյույմի վրա կա այնքան մազ, որքան շիմպանզեի: Բայց, իհարկե այդ մազերի մեծ մասը չի երևում, քանզի շատ բարակ ու բաց է:
  7. Շիկահերներն ավելի շատ մազ ունեն: Մազերի խտությունը կապված է գույնի հետ: Մարդն ունի 100.000 մազի ֆոլիկուլ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կյանքի ընթացքում 20 առանձին մազ արտադրել. ֆոլիկուլը բջիջների փոքր, գնդաձև ու խոռոչավոր խումբ է: Շիկահերներն ունեն 146.000 ֆոլիկուլ, իսկ սևահերները՝ մոտ 110.000: Շականակագույն մազեր ունեցողներն ունեն 100.000 ֆոիկուլ, իսկ կարմրահերներն ամենաքիչ խտությամբ մազերի տեր մարդիկ են՝ մոտ 86.000 ֆոլիկուլ:
  8. Ձեռքի եղունգները ոտքի եղունգներից 4 անգամ արագ են աճում: Այն եղունգները, որոնք ավելի շատ են օգտագործվում, ամենաարագն են աճում: Միջին հաշվարկով, ձեռքի ու ոտքերի եղունգներն ամիսը աճում են դյույմի 1/10-րդ մասով:
  9.  Մազի կյանքի միջին տևողությունը 3-7 տարի է: Չնայած ամենօրյա թափվելուն, մազերը բավականին երկար կյանք ունեն, եթե չեն վնասվում:
  10. Որպեսզի ձեր գլխամաշկը տեսանելի լինի, մազերի 50%-ը պիտի թափվեն: Ամեն օր 100-ից ավել մազ է թափվում, բայց դրանից էլ ավել պիտի թափվի, որպեսզի գլխամաշկը նկատելի լինի:
  11. Մարդու մազը, ըստ էության, հնարավոր չէ ոչնչացնել: Հաշվի չառնելով դյուրավառությունը, մարդու մազը այնքան դանդաղ է քայքայվում, որ պրակտիկորեն կազմալուծման ենթակա չէ: Ցուրտը, կլիմայական փոփոխությունը, ջուրը ու այլ բնական ուժերը չեն կարող ոչնչացնել մազը, և վերջինս դիմացկուն է տարբեր թթուների ու քայքայիչ քիմիական նյութերի հանդեպ:

 

Ներքին օրգաններ

images

Չնայած նրան, որ մենք մեր ներքին օրգաններին այդքան էլ ուշադրություն չենք դարձնում, դրանց միջոցով ենք մենք ուտում, շնչում և շարժվում: Ահա որոշ բաներ, որոնց մասին կմտածեք, երբ ձեր ստամոքսը ձայներ հանի:

  1. Ամենամեծ ներքին օրգանը փոքր աղիքն է: Երկու աղիքներից փոքր կոչվածը չորս անգամ երկար է չափահաս մարդու միջին հասակից: Եթե այն հետ ու առաջ գալարված չլիներ, ապա չէր տեղավորվի որովայնի խոռոչում:
  2. Սիրտը բավականաչափ ճնշում է ստեղծում, որպեսզի արյունը 9մ ցայտի: Զարմանալի չէ, որ այդքան հեշտությամբ լսում ենք սրտի զարկը: Արյունն ամբողջ մարմնին արագ ու արդյունավետորեն մատակարարելու համար պահանջվում է բավականին մեծ ճնշում, որն ապահովելու համար սիրտն ու նախասրտերի հաստ պատերն ուժեղ կծկվում են ու արյունը մղում դեպի մարմնի տարբեր մասեր:
  3. Ստամոքսաթթուն կարող է ածելու շեղբ քայքայել: Բայց ստամոքսի ուժը ստուգելու համար մետաղական իրեր ուտել հարկավոր չէ: Ստամոքսում գտնվող թթուն կոչվում է հիդրոքլորաթթու և այն կարող է ոչ միայն քայքայել պիցցա, այլև տարբեր մետաղներ:
  4. Մարդն ունի մոտավորապես 60.000 մղոն արյունատար անոթ: Ավելի լավ հասկանալու համար նշենք, որ Երկրի շուրջ երկարությունը 25.000 մղոն է: Եթե արյունատատ անոթները իրար հետևից շարվեին, 2 անգամ կգերազանցեին Երկրի շոււրջ երկարությունը:
  5. Ամեն  3-4 օրը մեկ ստամոքսը ձեռք է բերում նոր ներքին պատ: Եթե ստամոքսի պատերը շրջապատող լորձանման բջիջները անընդմեջ չփոխարինվեն նորերով, ապա ստամոքսահյութը կոչնչացնի դրանց: Խոցեր ունեցող մարդիկ գիտեն, թե որքան ցավոտ է, որբ ստամոքսաթթուն դիպչում է ստամոքսի պատերին:
  6. Թոքերի մակերեսը թենիսի կորտի մակերեսի չափ է: Արյանը արդյունավետորեն թթվածնով ապահովելու համար թոքերը պարունակում են հազարավոր ճյուղավորվող բրոնխներ ու փոքր, խաղողի հատիկի չափի ալվեոլներ: Իրենց հերթին դրանք պարունակում են միկրոսկոպիկ մազանոթներ, որոնք փոխանակում են թթվածին ու ածխաթթու գազ: Թոքերի մակերեսը որքան մեծ լինի, այնքան այդ փոխանակման իրականցումը հեշտ կլինի:
  7. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը: Սրա հիմնական պատճառը սոսկ այն է, որ կանայք կազմվածքով հակված են ավելի փոքր լինելուն, և արյունը մղվում է դեպի ավելի փոքր ու քիչ զանգված: Բայց երկու սեռերի սիրտը կարող է բավականին տարբեր աշխատել, հատկապես սրտի կաթվածի պես տրավմա տանելու ժամանակ:
  8. Գիտնականները հաշվարկել են լյարդի մոտ 500 գործառույթ: Լյարդն ամենաշատ աշխատող, ամենազբաղված ու ամենամեծ օրգաններից մեկն է: Դրա գործառույթներից են արյան կարմիր գնդիկների քայքայումը, լեղու արտադրումը, պլազմային սպիտակուցի սինթեզումը, դետոքսիֆիկացիան ևն:
  9. Աորտայի տրամագիծը հավասար է մոտավորապես պարտեզային փողրակի տրամագծին: Չափահաս մարդու սիրտը մոտավորապես 2 բռունցիք չափ է, և հետաևաբար աորտայի չափը նույնպես մեծ է: Զարկերակը պիտի լինի այդչափ մեծ, քանզի այն ամբողջ մարմինը թթվածնով հարուստ արյամբ պիտի ապահովի:
  10. Ձախ թոքն աջից փոքր է, որպեսզի սրտին բավականաչափ տարածք տրամադրվի: Եթե մարդկանց մեծ մասին խնդրեին թոքեր նկարել, ապա նրանք թե՛ աջն ու թե՛ ձախը հավասար կպատկերեին: Մինչդեռ սիրտը ավելի շատ կրծքավանդակի կենտրոնում է տեղակայված, այն թեթևակիորեն թեքված է դեպի ձախ՝ <<նեղություն տալով>> ձախ թոքին:
  11. Մարմնի ներքին օրգանների մեծ մասի հեռացման դեպքում մարդը կարող է շարունակել ապրել: Մարդու մարմինը փխրուն է թվում, բայց հնարավոր է կենդանի մնալ ստամոքսի, փայծաղի, լյարդի 75%-ի, աղիքների 80%-ի, մեկ երիկամի, մեկ թոքի և, ըստ էության, կոնքային և աճուկային բոլոր օրգանների հեռացման դեպքում:
  12.  Վերերիկամային գեղձի չափը կյանքի ընթացքում փոփոխվում է: Տեղակայված լինելով երիկամներից վերև դեպի աջ մասում՝ այս գեղձերը արտադրում են ստրեսային հոմոններ, օրինակ՝ ադրենալինը կամ կորտիսոլ: Սաղմի ձևավորման 7-րդ ամսում գեղձերը գրեթե նույն չափն ունեն, ինչ երիկամները: Ծննդի ժամանակ դրանք փոքրացած են լինում ու շարունակում են փոքրանալ կյանքի ընթացքում: Իսկ ծերության ժամանակ դրանք հազիվ տեսանելի են լինում:

 

 

Մարմնի գործառույթներ

images (1)

Որքան էլ չսիրենք դրանց մասին խոսել, յուրաքանչյուրն իր մարմնի գործառույթների հետ առնչվում է ամեն օր: Սրանք մարմնի ոչ կամավոր ու երբեմն էլ տհաճ գործողությունների մասին մի քանի փաստեր են:

  1. Փռշտոցը սովորաբար գերազանցում է ժամում 100 մղոն արագությունը: Զարմանալի չէ, որ փռշտալիս հնարավոր չէ աչքերը բաց պահել. փռշտոցը ժայթքում է ձեր մարմնից ժամում 100 մղոն արագությամբ:
  2.  Հազն օրգանիզմից դուրս է ժամանում ժամում 60 մղոն արագությամբ: Զարմանալի չէ, որ մրսածության շրջանում վիռուսները շատ արագ տարածվում են դասասենյակներում ու գրասենյակներում:
  3. Կինը տղամարդուց 2 անգամ շատ է թարթում աչքերը: Իսկ միջին հաշվարկով, մարդը աչքերը րոպեում թարթում է մոտ 13 անգամ:
  4.  Լի միզապարկը բեյսբոլի գնդակի չափ է: Միջին միզապարկն ունի 400-800 միլիլիտր տարողունակություն, բայց մարդկանց մեծ մասի մոտ միզելու ցանկությունն առաջանում է միզապարկի 250-300 միլիլիտր լի լինելու ժամանակ:
  5. Մարդկային արգասիքի մոտավորապես 75%-ը ջուր է: Չնայած, որ մեզը հեղուկ արգասիք է, կոշտ արգասիքի մեծ մասը նույնպես ջուր է:Սրա համար ուրախ պետք է լինել, քանզի պինդ կղանքը փորկապության պատճառ է հանդիսանում:
  6. Ոտքերն ունեն 500.000 քրտանարտադրող գեղձեր և մեկ օրում կարող են արտադրել ավելի քան 473 միլիլիտր քրտինք: Ի հավելում, տղամարդկանց սույն գեղձերն ավելի ակտիվ են աշխատում:
  7. Օրգանիզը կյանքի ընթացքում արտադրում է այնքան թուք, որ հնարավոր կլինի լցնել 2 լողավազան: Սննդի մարսման գործընթացը սկսվում է բերանի խոռոչում՝ թքի միջոցով, և վերջինս կարևոր դեր է խաղում խոռոչը խոնավ պահելու մեջ:
  8.  Մարդն օրվա ընթացքում 14 անգամ գազ է բաց թողնում:  Եթե ձեզ թվում է, թե չափազանց հարգարժան եք, որպեսզի գազ բաց թողնեք, միևնույնն է, ցանկացած մարդ, օրը գոնե մի քանի անգամ, անցնում է այդ գործընթացի միջով:Մարսողության ընթացքում որովայնում գազեր են հավաքվում, որոնց բաց չթողնելը կարող է որովայանային շրջանում ցավերի պատճառ դառնալ:
  9.  Ականջակեղտն անհրաժեշտ է առողջ ականջ ունենալու համար: Այն ականջի պաշտպանողական համակարգի կարևոր մաս է կազմում` պաշտպանելով ներքին ականջը մանրէներից, սնկերից, կեղտից և նույնիսկ միջատներից, ինչպես նաև մաքրում է ականջն ու ապահովում է դրա խոնավությունը:

 

 

Սեքս և վերարտադրողականություն

images (4)

Չնայած տարբեր վայրերում տաբու լինելուն՝ սեքսը մարդկային կյանքի կարևոր մաս է, որպես հարաբերության ամրացման և վերարատադրման միջոց: Ահա այս թեմային վերաբերող որոշ փաստեր, որոնք հնարավոր է, որ չեք իմացել:

  1. Ցանկացած օր, ամբողջ աշխարհում տեղի է ունենում 120 սեռական ակտ: Մարդիկ արագ են բազմանում, և բնակչության 4%-ի՝ ամեն օր սեքսով զբաղվելը հաշվի առնելով, զարմանալի չէ, որ ծնելիության մակարդակը տարբեր վայրերում շարունակում է աճել:
  2. Մարդկային ամենամեծ բջիջն իգական ձվաբջիջն է, իսկ ամենափոքրը՝ արական սպերմատոզոիդը: Սովորաբար օվումը հնարավոր է տեսնել անզեն աչքով: Իսկ սերմնաբջիջը շատ փոքր է՝ բաղկացած լինելով միայն կորիզից:
  3. Առաջին եռամսյակի ընթացքում հղի կանայք երազում ամենաշատը տեսնում են գորտեր, որդեր և սենյակային բույսեր: Հղիության ընթացքում արտադրված հորմոնները պատճառ են հանդիսանում տրամադրության անկման ու բարձրացման և այլ անսպասելի փոփոխությունների: Տարօրինակ է, բայց դրանք նաև ազդում են կնոջ երազների տեսակների ու իրականությանը մոտ լինելու աստիճանի վրա: Ամենաշատ հանդիպող երազները վերը նշված թեմաներով են հանդիպում, սակայն շատ կանայք երազում են նաև ջրի, ծննդաբերության և նույնիսկ բռնության կամ սեքսի թեմաներով:
  4. Մարդու ատամները սկսում են ձևավորվել ծնվելուց 6 ամիս առաջ: Գրեթե բոլոր երեխաները ծնվում են առանց ատամների, բայց ատամները սկսում են ձևավորվել այն ժամանակ, երբ երեխան դեռ գտնվում է մոր արգանդում: 9-12 շաբաթների ընթացքում սաղմի մոտ ձևավորվում են ատամները, որոնք հետագայում դուրս պիտի գան:
  5. Ծնվելիս երեխաների աչքերը կապույտ են լինում: Թեև երեխաների հիմնական մասը կարծես թե ծնվում է կապուտաչյա, մարդու աչքերի հիմնական գույնը կախված է ժառանգած գեներից: Կապույտ գույնը պայմանավորված է մելանին պիգմենտով (գունանյութով):
  6.  Երեխաները եզից ուժեղ են լինում՝ կիլոգրամ առ կիլոգրամ: Հատկապես ուժեղ են մանուկների ոտքերը:
  7. 2000 նորածիններից 1-ը ատամներով է ծնվում: Երբեմն դրանք սովորական երախայի ատամներ են, որ արդեն դուրս եկած են լինում, կամ էլ  լրացուցիչ ատամներ են և կթափվեն, որպեսզի մյուս շարքը սկսի դուրս գալ:
  8. Սաղմի մոտ մատնահետքերն առաջանում են 3-րդ ամսում: Ձևավորման դեռ վաղ ընթացքում փոքրիկ մարդուկը ձեռք է բերում մարդկային ամենաառանձնահատուկ բաներից մեկը՝ մատնահետքը: 6-13 շաբաթների ժամանակ արդեն ձևավորված են լինում հետագայում մատնահետք դառնալիք պարույրները: Մատնահետքերը չեն փոփոխվի նրա կյանքի ընթացքում և մահանալուց հետո կլինեն ամենաուշ անհետացող բաների շարքերում:
  9.  Յուրաքանչյուրս մոտ կես ժամ անց ենք կացրել որպես միայնակ բջիջ: Ցանկացած կյանք պիտի ինչ-որ տեղից սկսվի, և նույնիսկ ամենամեծ, ամենաառնական մարդը կյանքի սկիզբը՝ բեղմնավորման գործընթացը, անց է կացրել որպես առանձին բջջային օրգանիզմ: Բեղմնավորումից հետո բջիջները սկսում են արագ-արագ բազմանալ և վերածվում են փոքրիկ սաղմի:
  10.  Տղամարդկանց մեծ մասը գիշերը ամեն ժամը մեկ էրեկցիա է ունենում: Մարդկանց մեծ մասի մարմինն ու միտքը ավելի ակտիվ է քնած ժամանակ: Արյան շրջանառությունն ու տեստոստերոնի արտադրությունը կարող են քնած ժամանակ էրեկցիա առաջացնել, և դրանք արագ քնի նորմալ և անհրաժեշտ մաս են կազմում:

 

 

Զգայարաններ

553653_orig

Աշխարհի հետ շփման հիմնական միջոցը զգայարններն են:

  1. Շատ ուտելուց հետո լսողությունը թուլանում է: Ուստի համերգներից առաջ տեղը տեղին քեֆ մի արեք:
  2. Մարդկային ռասսայի 1/3-ը  20-20 տեսողություն ունի: Մարդկության 2/3-ը կատարյալ տեսողություն չունի: Տարիքի հետ տեսողությունը վատթարանում է:
  3. Եթե թուքը սնունդը  չքայքայի, ապա համ չենք զգա: Թուքը պիտի քայքայի քիմիական տարրերը, որպեսզի կարողանանք հաճույք ստանալ ուտելիքից: Եթե չեք հավատում, ուտելիքը բերանը դնելուց առաջ չորացրեք ձեր լեզուն:
  4. Կինը ավելի լավ հոտառությամբ է ծնվում, քան տղամարդը, և կյանքի ընթացքում էլ պահպանում է այդ հոտառությունը: Հետազոտություննրը ցույց են տվել, որ կինը ավելի հստակ կարող է գուշակել, թե որոշակի հոտն ինչի հոտ է: Կանայք կարողացել էին ավելի հստակ գուշակել վանիլի, սուրճի և դարչնի հոտերը: Իսկ աշխարհի բնակչության 2%-ը, ցավոք, հոտառություն չունի:
  5. Քիթը կարող է հիշել 50.000 տարբեր բույրեր: Որոնցից շատերը կապված են տարբեր հիշողությունների հետ:
  6. Նույնիսկ շատ քիչ աղմուկից բբերը լայնանում են: Այս պատճառով է, որ վիրաբույժներին, ժամագործներին ու այլ մանրազննին մանուալ աշխատանք իրականցնողներին նույնիսկ ամենացածր աղմուկը նեղություն է տալիս: Բբերը ձայնից կորցնում են կենտրոնացումն ու կիզակետը, և տեսողությունը մշուշվում է:
  7.  Յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ բույր ունի, բացի նույնաբջիջ երկվորյակներից: Նորածինն ունակ է ճանաչել մոր բույրը: Շատերը կարող են ստույգ տարբերել շատերի և հատկապես մեր մոտիկների բույրերը: Անհատական բույրը հիմնականում գեներով է պայմանավորված, սակայն մեծ դեր են խաղում նաև շրջակա միջավայրը, սննդակարգը, անձնական հիգիենայի պարագաները, որոնք յուրաքանչյուրի համար եզակի քիմիական հոտ են ստեղծում:

 

 

Մեծանալն ու մահը

6a00d8341bf7f753ef00e54f391fc68834-800wi

Մեծանալն այն բաներից է, որոնցից խուսափել հնարավոր չէ:

  1. Աճյունը սովորաբար կշռում է մոտ 4կգ: Մարդու մարմնի զանգվածի մեծ մասը պայմանավորված է բջիջներում առկա ջրով: Դիակիզման գործընթացից հետո այդ ջուրն ու հյուսվածքների հիմնական մասը ոչնչանում են՝ հետևում թողնելով շատ քիչ բան:
  2. Մահանալուց հետո եղունգներն ու մազերը դադարում են աճել: Մահանալուց հետո դրանք հնարավոր է՝ երկար թվան, քանի որ ջրազրկման արդյունքում մաշկը հետ է քաշվում:
  3. Մինչև 60 տարեկանը մարդն արդեն կորցրած կլինի համային զգայարանների մոտ կեսը: Մեծերը հակված են համն ընկալելու ունակությունը կորցնելուն և սովորաբար ավելի ուժեղ համեմունքների կարիք են զգում, որպեսզի կարողանան ուտեստն ամբողջովին վայելել:
  4. Ծնված ժամանակից ի վեր աչքերի չափը մնում է անփոփոխ, իսկ քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել: Երբ համով բալիկները ձեզ են նայում իրենց մեծ աչուկներով, իմացեք, որ դրանք նույնն են մնալու ողջ կյանքի ընթացքում: Բայց նրանց քթիկներն ու ականջները աճելու են ողջ կյանքի ընթացքում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ այդ աճը գագթնակետին է հասնում 7-ամյա ցիկլերի ընթացքում:
  5. Նախքան 60 տարեկանը, տղամարդկանց 60%-ը և կանանց 40%-ը կսկսեն խռացնել: Եթե երբևէ չեք կարողացել քնել մեկի խռոցի պատճառով, ապա գիտեք, թե դրա ձայնը որքան խլացուցիչ կարող է լինել: Միջին խռոցը տատանվում է սովորական խոսքի ձայնային ուժի սահմաններում՝ մոտ 60 դեցիբելի շրջանում: Իսկ ուժեղ խռմփոցը կարող է հասնել ավելի քան 80 դեցիբելի. սա մոտավորապես հավասար է ձայնային այն ուժգնությանը, որն արձակում է էլեկտրական դռելը բետոն ջարդելիս:
  6. Նորածնի գլուխն իր հասակի 1/4-մասն է կազմում, սակայն 25 տարեկանում կկազմի ընդամենը 1/8-ը: Իրանն ու ոտքերը կաճեն, բայց գլխի երկարությունն այդքան էլ չի ավելանա:

 

 

Հիվանդություններ և վնասվածքներ

download (1)

Յուրուքանչյուրս հիվանդանում կամ վնասվածքներ ենք ստանում: Ահա որոշ փաստեր այն մասին, թե ինչպես է մարդու օրգանիզմն արձագանքում ստրեսին և արտաքին աշխարհի վտանգների:

  1. Սրտի կաթվածի հավանականությունն ամենաբարձրը երկուշաբթի օրն է: Ըստ շոտլանդական հետզոտության, որ տևել է 10 տարի, երկուշաբթի օրը 20% շատ մարդ է մահանում սրտի կաթվածից, քան շաբաթվա ցանկացած այլ օր: Ըստ հետազոտողների առաջադրած տեսության, սա կապված է շաբաթվա վերջի օրերին լավ ու ուրախ ժամանակի ու անմիջապես աշխատանքին անցնելու պատճառով առաջացած ստրեսի համակցության հետ:
  2. Մարդն առանց սննդի ավելի երկար կարող է գոյատևել, քան առանց քնի: Հաշվի առնելով օրգանիզմի ճարպային մասսան և այլ գործոնները՝ ջրի առկայության դեպքում մարդը առանց սննդի կարող է դիմակայել 1-2 ամիս: Բայց մի քանի օր առանց քուն անցկացրած մարդու մոտ ի հայտ կգան արմատական հոգեբանական և անձնային խնդիրներ: Ամենաերկար առանց քնի անցակցարծ արձանագրված ժամանակը 11 օր է. գիտափորձի վերջում փորձարկվողն արթուն է եղել, սակայն հալյուցինացիայի մեջ է ընկել, շփոթել է բառերն ու հաճախ մոռացել, թե ուր է և ինչ է անում:
  3. Սովորական, չափավոր ուժեղ արևայրուքը խորապես վնասում է արյունատար անոթները: Որքա՞ն է վնասում: Ուսումնասիրությունները սույց են տվել, որ դրանց վերականգնամ համար անհրաժեշտ է 4-15 ամիս: Հաջորդ անգամ չմոռանաք օգտագործել արևապաշտպան քսուքը:
  4. Հիվանդությունների 90%-ի ձեռքբերման ու խորացման պատճառը ստրեսն է: Ամենօրյա ստրեսային վիճակը կարող է հանգեցնել  բազում լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են դեպրեսիան, արյան բարձր ճնշումը, սրտային հիվանդությունները ևն:
  5. Գլխատվելուց հետո մարդու գլուխը կարող է 15-20 վայրկյան գիտակից մնալ: Գլխի ու մարմնի աանջատումից հետո գլխում գտնվող արյունն կարող է ապահովել մի քանի վայրկյանի կյանք ու գիտակցություն, չնայած այս թեմայով զեկույցներն իրարից բավականին տարբեր են լինում:

 

 

Մկաններ ու ոսկորներ

what-is-osteopathy

Մկաններն ու ոսկորներն ապահովում են մարմնի ուրվագիծն ու հիմնակերտվածքը: Դրանց միջոցով ենք քայլում, թռնում, նստում ու պառկում:

  1. Ժպտալու համար պահանջվում է 17 մկանի աշխատանք, իսկ խոժոռվելու համար՝ 43: Եթե չեք ուզում մարզել դեմքը, ընտրեք ժպտալու տարբերակը: Նա, ով երկար ժամանակ խոժոռվել կամ կկոցել է աչքերը, գիտի, որ արդյունքում հոգնում է դեմքը, բայց տրամադրությունը այդպես էլ չի լավանում:
  2. Նորածինը ծնվելուց 300 ոսկոր է ունենում, բայց չափահաս տարիքում դրանց քանակը կրճատվելով հասնում է 206-ի: Պատճառն այն է, որ նորածնի ոսկորների մեծ մասը մանր է ու միաձուլված չէ. սա դյուրացնում է երեխայի անցումը հեշտոցի միջով: Մեծանալու հետ զուգընթաց ոսկորներն աճում ու միաձուլվում են:
  3. Մարդն առավոտյան մոտ 1սմ բոյով է լինում, քան երեկոյան: Տարբեր ֆիզիկական գործողությունների արդյունքում ոսկորների միջև գտնվող աճառն օրվա ընթացքում սեղմվում ու փոքրանում է, և օրվա վերջում թեթևակիորեն ավելի կոլոտ ենք երևում, քան առավոտյան:
  4. Լեզուն ամենաուժեղ մկանն է: Լեզվով մարմնի սեղմումներ չեք կարող անել, սակայն, այն իր չափի համեմատ մարմնի ամենուժեղ մկանն է: Իսկապես, եթե մտածում ենք այս մասին, լեզուն ամեն օր մարզվում է, քանի որ ամեն անգամ խոսելիս, ծամելիս, կուլ տալուց այն աշխատանք է կատարում:
  5. Ամենաամուր ոսկորը ծնոտոսկրն է: Վերջինս ամենապինդ ու ուշ կոտրվող ոսկորն է:
  6. Մեկ քայլ անելիս աշխատում է 200 մկան: Սա մկանային բավականին մեծ աշխատանք է, քանզի մարդ օրական անում է մոտ 10.000 քայլ:
  7.  Ատամը մարմնի միակ բաղկացուցիչ մասն է, որ ինքն իրեն չի վերականգնվում: Ատամի արտաքին շերտը կոչվում է էմալ. այն կենդանի հյուսվածք չէ: Ու քանի որ այն կենդանի հյուսվածք չէ, ինքն իրեն չի կարող վերականգնվել: Ողջույն, ատամնաբու՜յժ:
  8. Մկանը կորցնելու համար հարկավոր է այն ձեռք բերած ժամանակից 2 անգամ ավել ժամանակ: Սակայն ծույլերն այս փաստը որպես չմարզվելու մղում չպիտի օգտագործեն: Մկանային հյուսվածք ձեռք բերելն ու լավ ֆիզիկական վիճակի անցնելը համեմատաբար հեշտ է, ուստի այս փաստն օգտագործեք որպես մղում՝ բազմոցից վեր կենալու ու մարզվելու համար:
  9. Ոսկորը որոշ պողպաներից ամուր է: Սակայն ոսկորը ենթակա է կոտրման, քանզի իր խտությունն ավելի քիչ է, քան պողպատինը: Ոսկորն ունի մոտ 138 կիլոպասկալ առաձգական ուժ, իսկ պոսղպատը՝ 70.000 կիլոպասկալ: Պողպատն ավելի ծանր է ոսկորից, սակայն կիլոգրամը կիլոգրամի դիմաց, ոսկորը, միևնույնն է, առավել ոժեղ  մատերիալն է:
  10. Ոտքերի ոսկորները կազմում են մարմնի ոսկորների ¼-ը: 200-ի մոտ ոսկորներից 52-ը հսկաները պատկանում են ոտքերին:

 

 

Միկրոսկոպիկ մակարդակ

images (3)

Մարդու օրգանիզմում տեղի ունեցող գործընթացներ մեծ մասն անզեն աչքով տեսնել ուղղակի հնարավոր չէ: Որոշ փաստեր իմանալուց հետո, թերևս բարին չտեսնելն է:

  1. Ձեր մաշկի ամեն մի դյույմ հանդիսանում է մոտ 32 միլիոն մանրէի տուն է: Բարեբախտաբար, դրանց մեծ մասն անվնաս է և նույնիսկ օգտակար՝ առողջ մարմին ունենալու համար:
  2. Մարդն ամեն 27 օրը մեկ կորցնում է արտաքին մաշկային բջիջները, որոնք, իհարկե, վերաճում են: Մաշկը պաշտպանում է ներքին նուրբ օրգաններն ու էֆֆեկտիվությունն ու ուժը պահպանելու համար այն ամիսը մեկ անգամ թեփոտվում ու ամբողջովին թափվում է:
  3. Ամեն րոպե 300 միլիոն բջիջ է մահանում: Թվում է, թե բավականին շատ է, բայց սա ընդամենը մի փոքր թիվ է կազմում՝ մարմնի բոլոր բջիջների քանակի հետ համեմատած: Ըստ մոտավոր հաշվարկների, օրգանիզմի բջիջների թիվը մոտ 10-50 տրիլիոն է, այնպես որ մի քանի հարյուր միլիոնն առանց մտահոգության կարող եք կորցնել:
  4. Մարդ ամեն ժամ մաշկի 600.000 մասնիկ է կորցնում: Մաշկի կորստի մասին սովորաբար մտածում ենք դրա չորանալու, թեփոտվելու կամ արևայրուքի պատճառով պլոկվելու դեպքում, սակայն մաշկն անընդհատ թարմացնում է ինքն իրեն:
  5. Չափահաս մարդու մարմինն ամեն օր արտադրում է 300 բիլիոն նոր բջիջ: Մարմինը անընդհատ վերականգնվելու ու օրգաններին էներգիայով ապահովելու կարիք ունի: Ուստի նոր բջիջներն անհրաժեշտ են մարմնի հիմքի պահպանման համար:
  6. Ցանկացած լեզու ունի առանձնահատուկ հետք: Հանցագործության վայրում լեզվի հետք չթողնեք, եթե չեք ուզում բռնվել: Ամեն լեզու տարբեր է այն աստիճանի, որ հնարավոր է դրա հետքի միջոցով ձեզ ձերբակալել:
  7. Մարմնում այնքան երկաթ կա, որ հնարավոր է 3 դյույմանոց մեխ պատրաստել: Եթե երբևէ արյուն փորձել եք, ապա գիտեք, որ այն թեթեևակի մետաղական համ ունի: Այդ համը պայմանավորված է արյան մեջ երկաթի բարձր պարունակությամբ: Այդ երկաթի դուրսբերման միջոցով կարող եք ձեռք բերել փոքր մեխ ու խիստ սակավարյունություն (անեմիա):
  8.  Արյան ամենատարածված տեսակը O-ն է: Այն կարող է ներարկվել A և B արյան տեսակ ունեցող մարդուն: Ամենահազվադեպ արյան տեսակը A-H-ն է. դրա բացահայտումից ի վեր այն հայտնաբերել են 100-ից քիչ մարդկանց մոտ:
  9. Շրթունքների կարմիր գույնը պայմանավորված է մաշկի անմիջապես տակ գտնվող մանր մազանոթների առկայությամբ: Այս մազանոնթերում, սովորաբար, թթվածնի պարունակությունը շատ բարձր է լինում, և արյունը վառ կարմիր գույնի է լինում: Սրանով է բացատրվում արյան մեծ քանակությամբ կորստի կամ սակավարյունության ժամանակ շրթների գունատվելը, ցուրտ եղանակի ժամանակ դրանց կապտելը: Սառնությունից մազանոթները սեղմվում են, և արյունը՝ թթվածին կորցնելով մգանում է:

 

 

Տարբեր

Մի քանի փաստեր մարմնի տարբեր մասերի մասին:

  1. Որքան ցուրտ է այն սենյակը, որտեղ քնում եք, այնքան մեծ է վատ երազ տեսնելու հավանականությունը: Պատճառը դեռ ամբողջովին բացահայտված չէ:
  2. Արցունքն ու լորձը պարունակում են մի էնզիմ (լիսոզիմ), որը կարողանում է շատ բակտերիաների բջջապատերը քանդել: Սա, իրականում, ի շահ մեզ է, քանզի քթի, կոկորդի լորձաթաղանթները, ինչպես նաև արցունքները օրգանիզմը պաշտպանում են մանրէներից:
  3. 30 րոպեի ընթացքում մարդու մարմինն այնքան ջերմություն է արտադրում, որ բավական է 1 գալոն ջուրը եռման աստիճանի հասցնելու համար: Մարմինը մեծ քաքանակությամբ կալորիաներ է արձակում օրգանիզմը 98.6 հաստատուն ջերմաստիճանի մակարդակում պահելու նպատակով:
  4. Վախեցած ժամանակ ականջն ավելի շատ ականջակեղտ է արտադրում: Հնարավոր է, որ վախեցած ժամանակ արտազատված քիմիական նյութերն ու հորմոնները՝ ականջակեղտի տեսքով, անտեսանելի ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա: Հետազոտությունների արդյունքում ենթադրվում է, որ վախի ազդեցության տակ ականջն ավելի շատ ականջակեղտ է արտադրում, սակայն պատճառները դեռ անհայտ են:
  5. «Ինքնախուտուտը» չի աշխատում: Նույնիսկ «ամենախուտուտվող» մարդու դեպքում: Պատճառն այն է, որ ուղեղը արդեն ունեցած տեղեկատվությամբ գուշակում է խուտուտ տալու պահը: Ու քանի որ ուղեղը գիտի, թե որտեղից է սկսվելու ու ավարտվելու խուտուտը, այն նույն ձևով չի արձագանքում դրան, ինչպես կարձագանքեր, որբ ուրիշը ձեզ խուտուտ տար:
  6. Ձեռքերի լայն բացվածքի երկարությունը հավասար է ամբողջ մարմնի երկարությանը: Իհարկե, ոչ ամենայն ճշգրտությամբ, սակայն ձեռքերի բացվածքը հասակի բավականաչափ լավ մոտավոր հաշվարկ է:
  7. Մարդը միակ կենդանին է, որ զգայական արցունքներ է արտադրում: Կենդանական աշխարհում մարդն ամենալացկան երեխան է: Մարդը միակ կենդանին է, որ լալիս է սիրելիին կորցնելու, վատ օր ունենալու ու այլ բաների համար:
  8. Աջլիկները, միջին հաշվարկով, ձախլիկներից 9 տարի երկար են ապրում: Պատճառը գենետիկական չէ: Պարզապես ամենօրյա օգտագործման գործիքները հիմնականում նախատեսված են աջլիկների համար, և երբ ձախլիկները փորձում են դրանցից օգտվել, ամեն տարի արդյուքնում գրանցվում են վտնագավոր վնասվածքներ ու մահվան դեպքեր:
  9. Կինը տղամարդուց ավելի քիչ կալորիա է այրում. օրական միջինը 50 կալորիա: Տղամարդն ավելի հեշտությամբ է կալորիաներն այրում: Իսկ վերարտադրողականության գլխավոր դերակատարումը ստանձնած կնոջը ավելի շատ ճարպային զանգված է հարկավոր: Այս պատճառով կնոջ մարմինը ճարպից այդքան հեշտությամբ չի հրաժարվում, ինչպես տղամարդու մարմինը:
  10. Առանձնահատուկ մատնահետքերով միակ կենդանիները կոալաներն ու պրիմատներն են: Մարդը, մեծ անպոչ կապիկն ու կոալան կենդանական աշխարհում միակ կենդանիներն են, որ մատների ծայրերին ուրույն հետքեր ունեն: Պրիմատների շրջանում անցկացված հետզոտությունների արդյունքում պարզվել է, որ նույնիսկ կլոնավորված առանձնյակները տարբերվող մատնահետքեր ունեն:
  11. 100. Քթի ու շրթների միջև գտնվող ոլորքը անուն ունի: Այն անվանում են ֆիլտռում (philtrum): Գիտնականները դեռևս փորձում են գտնել ոլորքի իմաստը: Հին հույները կարծում էին, որ դա մարմնի ամենաէրոգեն հատվածներից է:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...