Ամենօրյա արխիվներ: 10.05.2017

ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԿԱՇԵՆԻ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Մարտակերտի շրջանում գտնվող Կաշենի լեռնահանքային համալիր, որտեղ հանքավայրը շահագործող «Բեյզ-մեթըլս» հանքարդյունաբերական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատուները հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացրել են Կաշենի հանքավայրի շահագործման համար հանքի հանքահումքային հնարավորությունները, շահագործման հետ կապված խնդիրները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:  

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Արմեն Ավակյանին, մաղթել նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վարչապետի խոսքով, Հայաստանի զարգացման հիմնադրամը հետաքրքիր հարթակ է, որը կարող է մեծապես օժանդակել կառավարության տնտեսական ծրագրերին: «Ակնկալում ենք, որ այստեղ պետք է ձևավորվի ժամանակակից, ագրեսիվ, ակտուալ թիմ:… Կարդալ ավելին »

Կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովի որոշմամբ ընկերություններից առաջինի բողոքը բավարարվել է, երկրորդինը՝ մերժվել, իսկ երրորդի բողոքի քննությունը հետաձգվել է՝… Կարդալ ավելին »

Պենտագոնի ղեկավարը խոստացել է ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունը

Միացյալ Նահանգները կապահովի Թուրքիայի հարավային սահմանների անտանգությունը, չնայած Անկարայի մտահոգությանը Վաշինգտոնի որոշման առիթով՝ Սիրիայում քրդական ռազմական կազմավորումներին ծանր սպառազինության մատակարարման մասին, որոնց Թուրքիայի իշխանությունները նեղ շփումներում մեղադրում են ահաբեկիչների հետ կապերի մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք կկարգավորենք մտահոգություն առաջացնող բոլոր հարցերը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը Լիտվա… Կարդալ ավելին »

Իսրայելի խորհրդարանում ընդունվել է «Հրեական պետության» մասին օրինագիծը

Այսօր Սիոնիստական ռեժիմի խորհրդարան՝ Քնեսեթում 48 կողմ և 41 դեմ ձայներով ընդունվել է «Հրեական պետության» մասին օրինագիծը: Այս օրինագծով Իսրայելը համարվելու է «հրեական էթնիկ պետություն» և այդ ռեժիմի ինքնորոշման իրավունքի պաշտոնապես ճանաչումը վերապահվելու  է հրեա ժողովրդին: Այդ օրենքն ընդունվելու դեպքում Երուսաղեմը համարվելու է կեղծ ռեժիմի մայրաքաղաքը և եբրայերենը դառնալու է նրա պաշտոնական լեզուն:   Parstoday

Պարզվել է գերեզմանատանը հայտնաբերված դիակի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, ով 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական… Կարդալ ավելին »