Ամենօրյա արխիվներ: 07.05.2017

Կայացել է Սիրիայի քաղաքացիների և ահաբեկիչների միջև փոխանակման երկրորդ փուլը

Լիբանանյան «Ալ-ահդ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ զինված ահաբեկչական խմբավորումների և դիմադրության ուժերի միջև կայացած համաձայնության հիմամբ՝ Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորման վիրավորված անդամները Դամասկոսի հարավում գտնվող Երեմուկի ճամբարից փոխադրվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքը: Նախատեսված է նաև Ռիֆ Դամասկոսի Մազայա և Զոբդանի քաղաքներում գտնվող 3800 զինյալներին և իրենց ընտանիքներին փոխանակել Քեֆրայա և Ֆուա քաղաքների բնակիչների հետ: Իդլիբ նահանգի… Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայի արևելյան հատվածում ձերբակալվել է այդ երկրի շիաներից մեկը

Շարունակելով խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, Սաուդյան Արաբիայի ռեժիմը «Ալ Ավամիա» թաղամասում ձերբակալել է շիաներից մեկին: Լիբանանյան «Ալ Ահդ» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Սաուդյան ռեժիմի բանակայինները Արաբիայի արևելյան Ղաթիֆ քաղաքի Ալ Ավամիա շիաբնակ թաղամասում արաբ շիա երիտասարդ Հեսամ Սաիդ Ալ Ռաբահին դաժան ծեծի ենթարկելուց հետո ձերբակալել են նրան: Սաուդյան իշխանությունները  անցած հինգշաբթի օրը առանց որևէ… Կարդալ ավելին »

Ըմբշամարտի ԵԱ: Հունահռոմեական ըմբիշները Եվրոպայի առաջնությունում բավարարվեցին մեկ բրոնզով

Սերբիայի Նովի Սադ քաղաքում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականի համար ավարտվեց: Մրցումային վերջին օրը մեր չորս ըմբիշներն էլ անմասն մնացին մեդալներից: 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը եւ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը առաջին գոտեմարտում պարտվեցին, համապատասխանաբար, Մուրադ Դագին (Թուրքիա) եւ Դմիտրո Պիշկովին (Ուկրաինա) եւ հետագայում դուրս մնացին պայքարից: 75 կգ քաշային Կարապետ Չալյանը… Կարդալ ավելին »

Ըմբշամարտի ԵԱ. Մրցումային վերջին օրը գորգ կմտնի Հայաստանի չորս ներկայացուցիչ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր` մրցումային վերջին օրը գորգ կմտնեն 71 կգ, 75 կգ, 80 կգ եւ 85 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ալեքսանյանը, Չալյանը եւ Մանուկյանը պայքարը կսկսեն որակավորման փուլից,… Կարդալ ավելին »

Մահացել է հնգյակ երեխաներից ևս մեկը՝ ամենափոքր քաշ ունեցող աղջիկը. Aysor

«Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկը, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: «Այսօր մահացել է ամենափոքր քաշով ծնված աղջիկը: «Մուրացան» բժշկական կենտրոնում գտնվող մյուս երեխայի՝ տղայի վիճակը նույնպես շարունակում է ծանր մնալ», – ասաց Անահիտ Հայթայանը՝  նշելով, որ մյուս երեխաների առողջական վիճակի մասին… Կարդալ ավելին »

Հայկական «Էլպիդա»-ն գազի նոր ծախսաչափ է ստեղծել

«Գազպրոմ Հայաստան»-ում փորձարկում են հայկական «Էլպիդա» ընկերության գազի համար նոր չափիչ սարքը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության ղեկավար Արկադի Խիտարովը` սարքերը թույլ են տալիս չափել գազի ծախսերը` հաշվի առնելով ջերմաստիճանն ու ճնշումը, սակայն դրանք կարելի է կարգավորել ցանկացած տվյալներ փոխանցելու ուղղությամբ: Նախկին մշակումներն ընկերությունն ընդլայնել է այս ծախսաչափում: Նման մոդելներ արդեն տեղադրվել են Հայաստանի… Կարդալ ավելին »

Գյուլենի մերձավորներին կալանավորելու հարցում Արաբիան համագործակցում է Թուրքիայի հետ

Սաուդացի պաշտոնատարներ շաբաթ օրը հաստատելով Թուրքիայի կողմից ահաբեկչական հայտարարված Ֆաթոլլահ Գյուլենի կառույցը ֆինանսապես հովանավորելու մեղադրանքով 16 հոգու կալանավորման լուրը, տեղեկացրեց հիշյալ անձանց Թուրքիա արտահանձնվելու մասին: «Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայում անվտանգության աղբյուրներ շաբաթ օրը հայտարարեցին, որ Թուրքիայի անվտանգության համակարգը գլխավոր դերակատարություն է ունեցել Արաբիայում ահաբեկչական մի կազմակերպության շրջանակում աշխատանք ծավալած հիշյալ անձանց հայտնաբերման… Կարդալ ավելին »