Ամենօրյա արխիվներ: 05.05.2017

Ադրբեջանը մեղադրանք է ուղղել Հայաստանին

Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է միջազգային կանոնների խախտման մեջ: «Ռիփորթ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաքվում կայացած միջմշակութային համաշխարհային ֆորումի չորրորդ նստաշրջանում ունեցած ելույթում, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի միակ խնդիրը Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտությունն է, որի հետևանքով նվազագույնը մեկ միլիոն մարդ անօթևան է դարձել: Նշելով, որ Ադրբեջանը ձգտում է իր երկրի… Կարդալ ավելին »

Իրադրությունն առաջնագծում

Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 730 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական ծառայություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:     ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Ըմբշամարտ ԵԱ. Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ Գրիգոր Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեցին: Երրորդ տեղի համար պայքարում Ֆրանգուլյանը հաղթեց թուրք Աբդի Զուրնաչիին, իսկ Գրիգորյանը` հույն Կիրիլիոս Բինենմպաումին: Այսպիսով, հայ ըմբիշները առաջին մեդալները նվաճեցին Եվրոպայի առաջնությունում:

Ինչու է աղմկում «Հաց բերողի» մայրը. Թամար Հովհաննիսյանի ուշագրավ բացահայտումները. 1in.am

Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահից հետո ձևավորվեց հանձնաժողով, որը փաստորեն նրա հուղարկավորության և հետագայում մյուս արարողակարգերի կազմակերպիչը եղավ ակամայից: Այս օրերին մամուլում բավականին հակասական տեղեկատվություն է տարածվում, հատկապես Արթուր Սարգսյանի մայրը անվստահություն է հայտնում հանձնաժողովի նկատմամբ և թախանձագին խնդրում է լուծարել այդ հանձնաժողովը, հեռու մնալ Արթուրից, ասում է, որ Արթուրի շիրիմը դարձել է բիզնես ծրագիր,… Կարդալ ավելին »

Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Սելտային (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց իսպանական «Սելտային»: Հանդիպումն ավարտվեց Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի նվազագույն հաղթանակով: Խաղի միակ գոլը 67-րդ րոպեին տուգանայինից խփեց «կարմիր սատանաների» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 78-րդ րոպեին:… Կարդալ ավելին »

Իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում Թրամփը մեկնելու է Արաբիա ու զավթված Պաղեստին

ԱՄՆ նախագահն իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում հանդիպելու է Արաբիայի ու Իսրայելի ոճրագործ պարագլուխներին: «Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի կառավարության մի պաշտոնատար հինգշաբթի օրն ասաց. «Դոնալդ Թրամփն այս ամսավերջին կուղևորվի Արաբիա և զավթված Պաղեստին»: Այդ երկու ռեժիմները համարվում են Միջին Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր հովանավորները: Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները Դոնալդ Թրամփին շարունակ համարել են… Կարդալ ավելին »

Խոշռու. Արաբիայի գահաժառանգի տեղակալի հայտարարություններն սպառնալիք են Իրանի դեմ

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն Արաբիայի գահաժառանգի տեղակալի ու պաշտպանության նախարարի վերջին արտահայտություններն Իրանի դեմ բացահայտ սպառնալիք և Իրանում ահաբեկչական քայլերի ու բրտարարքների հետ Սաուդյան ռեժիմի համագործակցության մասին խոստովանություն համարեց: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը բողոքի նոտա հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին Մոհամմեդ Բեն Սալմանի անցած երեքշաբթի օրն ԻԻՀ-ի դեմ կատարած այն… Կարդալ ավելին »

Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի

Իրանի Շտապ օգնության կազմակերպության տնօրենը հայտարարեց. «Փրկարարները գտել են Իրանի հյուսիսային Գոլեսթան նահանգի Ազադշահրի «Զեմեսթան Յուրթ» հանքում պայթյունի հետևանքով զոհված ևս 4 հանքագործների դիակները»: ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Փիր Հոսեյն Քոլիվանդը հինգշաբթի գիշեր նշեց, որ այդ չորս հանքագործների դիակները հայտնաբերվելով այս ցավալի դեպքի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի: Իրանի Գոլեսթան նահանգի Ազադշահրի… Կարդալ ավելին »

ՄԱԿ-ը դատապարտեց Սաուդյան ռեժիմի հալածողական քաղաքականությունները

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը խոսքի ազատության ոտնահարման, ինչպես նաև քաղաքական ակտիվիստներին կալանավորելու և կտտանքների ենթարկելու համար դատապարտեց Արաբիային: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Արաբիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Բեն Էմերսոնը հինգշաբթի օրը մի զեկույց հրապարակելով քննադատեց սաուդացի պարագլուխների քայլերը, որոնք ահաբեկչության դեմ պայքարի և ազգային միասնականության պաշտպանության պատրվակով կալանավորում ու կտտանքների են ենթարկում այդ երկրում… Կարդալ ավելին »

Ավարտվեց Սիրիայի հարցով Աստանայի միջազգային նստաշրջանը

Սիրիայի միջազգային 4-րդ նստաշրջանը մասնակից երկրների ներկայացուցիչների կողմից Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծման մասին փաստաթղթի ստորագրմամբ իր աշխատանքն ավարտեց Աստանայում: Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղազախստանի ԱԳ նախարար Խեյրաթ Աբդոլռահմանովը հինգշաբթի օրը Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծման մասին փոխհուշագրի ստորագրումից հետո ասաց. «Սիրիայում լարվածության սրումը կողմերից որևէ մեկի շահին չէ և Աստանայի նիստի նպատակն… Կարդալ ավելին »