Ամենօրյա արխիվներ: 04.05.2017

«Եվրոպան հանուն խաղաղության». Եվրոպայի օրվան նվիրված համերգ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ` ս. թ.  մայիսի 6-ին, ժամը 17:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են Եվրոպայի օրվան նվիրված համերգ: Դիրիժոր՝  Էդուարդ Թոփչյան: Ծրագրում. Կարլ Մարիա Վեբեր՝  Կլարնետի թիվ 1 կոնցերտ (3-րդ մաս), /մենակատար՝ Էդուարդ Խորոզյան, կլարնետ/: Պոլ Դյուկա՝ «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցո, Դվորժակ՝  Սիմֆոնիա թիվ 9 (մաս 2), Վոյցեխ Կիլար՝ «Krzesany» սիմֆոնիկ պոեմ, Արամ… Կարդալ ավելին »

Կկայանա Դ. Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսը

Ս. թ. մայիսի 5-ին, ժամը 17:00-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության /ՀԲԸՄ/ հանդիսությունների սրահում (հասցե` Մելիք Ադամյան, 2/2) կկայանա Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» լուսանկարչական պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքի լուսանկարներն ուղեկցվում են արձակագիր Լևոն Խեչոյանի տեքստերով։ Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սաուդյան Արաբիայում մահացել է արքայազն Մաշաալ բեն Աբդել Ազիզը

Սաուդյան Արաբիայում մահացել է թագավորական ընտանիքի ամենաազդեցիկ անդամներից մեկը՝ 91-ամյա արքայազն Մաշաալ բեն Աբդել Ազիզը: Ria.ru-ն գրում է՝ արքայազնի մահվան պատճառը եղել է հիվանդությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ կենդանության օրոք նա ղեկավարել է Հավատարմության ընտանեկան խորհուրդը, որի նպատակն է սաուդյան թագավորական ընտանիքի համար լուծել գահաժառանգների հերթականության խնդրահարույց հարցը: lratvakan.am  

Կարեն Խանլարյան.«Ընտրությունները լավ հնարավորություն են իրանահայ համայնքի ներկայության համար»

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանն ասել է.«Առաջիկա ընտրությունները լավ հնարավորություն են իրանահայերի համար` երկրի սոցիալ-քաղաքական գործընթացում ներգրավվելու և իրենց պահանջները ներկայացնելու համար»: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը ,հինգշաբթի օրը Կարեն Խանլարյանը «Արմենպրես»­ի հետ զրույցում նշել է.«Իրանահայ համայնքը Իրանի ժողովրդի մի փոքր մասն է և յուրաքանչյուրն իր ցանկությամբ  կընտրի նախագահի  6… Կարդալ ավելին »

Գերմանացի պրոֆեսոր. Խան Շեյխունի դեպքը կեղծիք էր

Գերմանիայի Յոհաննես Գութենբերգի համալսարանում արաբական աշխարհի հետազոտությունների կենտրոնի տնօրենը հայտարարել է, որ Սիրիայի Խան Շեյխունում քիմիական կոտորածի դեպքը կեղծիք է,որը հորինել են սպիտակ գլխարկավորները: «Սանա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Գերմանիայի Յոհաննես Գութենբերգի համալսարանում արաբական աշխարհի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գունթեր Մայերը նշել է, որ սպիտակ գլխարկավորները Խան Շեյխունի պատմությունը հորինեցին ԱՄՆ-ի՝ Սիրիայի բանակի վրա հարձակումը կազմակերպելու նպատակով:… Կարդալ ավելին »

Միլիոնավոր ֆրանսիացիներ տարակուսում են այդ երկրի նախագահական ընտրությունների կապակցութամբ

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մնացել է ընդամենը երկու օր: Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս,որ միլիոնավոր ֆրանսիացիներ դեռ չգիտեն մասնակցել ընտրություններին թե ոչ ,կամ ո՞ր թեկնածուի օգտին քվեարկել: «Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ յուրաքանչյուր 10 ֆրանսիացուց 7-ը դժգոհ է,որ աջ ծայրահեղական թեկնածու՝ Մարին Լը Պենի և չափավորական Էմանուել Մակրոնի միջև պետք է ընտրություն կատարի: Յուրաքանչյուր… Կարդալ ավելին »

Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը

Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Երևանում տեղի կունենա «Ռևմատոլոգների IV ազգային գիտաժողով»

Մայիսի 12-ին Երևանում («Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոն) տեղի կունենա Հայաստանի ռևմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Ռևմատոլոգների IV ազգային գիտաժողով»: Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: Գիտաժողովին նախապես գրանցվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել` armrheumo@gmail.com էլ. հասցեով մինչև 10.05.2017թ.: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (043) 12-90-52 հեռախոսահամարով:

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Իրանի Գոլեստան նահանգում տասնյակ մարդկային զոհերի պատճառ դարձած հանքավայրի փլուզման կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:  

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակը: Նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին,… Կարդալ ավելին »