Ամենօրյա արխիվներ: 01.05.2017

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորուստ

Մահացել է Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը: Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս: Զեյնալովի մահվան փաստը հաստատել է նաև շրջանի ՏԻՄ ղեկավարը, նշելով, որ կատարվածիմանրամասներին տեղյակ չէ: Նշվում… Կարդալ ավելին »

Թուրքիայում ավարտվել են հերթական հարվածային ԱԹՍ-ի փորձարկումները

Ապրիլի 28-ին Թուրքիայում ավարտվել են TAI տեղական ավիաշինական ընկերության նախագծած «Անքա» հարվածային անօդաչու թռչող սարքի կրակային փորձարկումները: ԱԹՍ-ն սպառազինվել է երկու տեսակի, տարբեր հեռահարության 6 միավոր հրթիռով: Հարվածային ԱԹՍ-ի վրա տեղադրվել է 4 միավոր 70 մմ տրամաչափի CİRİT և երկու միավոր 160 մմ տրամաչափի UMTAS հրթիռ: Երկուսն էլ արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը: UMTAS հրթիռի… Կարդալ ավելին »

Մեկնարկել է Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը, որին մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Առաջնությանն այս տարի մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ, ինչը, պատասխանատուների խոսքով, աննախադեպ ցուցանիշ է: Հատկանշական է, որ ֆեդերացիայի պատանեկան հավաքականն այսօր է վերադարձել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի ամենամյա առաջնությունից, որտեղ հայ մարզիկներից 9-ը զբաղեցրել են առաջին, 3-ը՝ երկրորդ և… Կարդալ ավելին »

Ֆրանսիայում բախում է տեղի ունեցել աշխատավորների միջազգային օրվա տոնակատարության ժամանակ

Ֆրանսիայում աշխատավորների միջազգային տոնակատարության ժամանակ՝ ընտրական քաշքշուկների հետևանքով վնասվածքներ են ստացել մի քանի ոստիկաններ: Բախումների ժամանակ բողոքարարները քարեր ու շշեր են նետել անվտանգության ուժերի կողմը: Երկու ոստիկաններ վնասվածքներ են ստացել, իսկ մեկ ուրիշ ոստիկան վիրավորվել է՝ մոլոտովի կոկտեյլի թիրախ դառնալով: Լրագրողները հաղորդել են, որ բախումներն սկսվել են ոստիկանության միջամտությամբ և բողոքարարների դեմ արցունքաբեր գազի կիրառմամբ: Լարվածությունների… Կարդալ ավելին »

ԻՀՊԿ ցամաքային ուժերը ցանկանում են համալրվել «Քարրար» տանկով

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի պաշտպանության նախարարությունից պատվիրել է մատակարարել տեղական արտադրության «Քարրար» տանկեր։ Այս մասին ապրիլի 29-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրի խոսքերով՝ ԻՀՊԿ-ն նախատեսում է իր սպառազինությունը համալրել նոր «Քարրար» տանկով։ «Այս տանկը ստեղծվել է պաշտպանության նախարարության կողմից, և դրա օգտագործողը կա՛մ մենք ենք,… Կարդալ ավելին »

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական.«Իրանի բանակի պատասխանը սպառնալիքներին կլինի համարժեք և զորեղ»

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականն ընդգծել է.«Իրանի բանակի պատասխանը կայսերապաշտ երկրների սպառնալիքներին կլինի համարժեք և զորեղ»: Բրիգադային գեներալ Նասեր Արասթեն երկուշաբթի օրը Թեհրանում  հայտարարել է.«Իրանի ռազմական պատրաստվածության պահպանումը և մարտունակության ամրապնդումը թշնամիներին հետ կպահեն այս երկրի դեմ ցանկացած ագրեսիվ քայլից»: Սպառնալիքներին դիմակայելու Իրանի բանակի  ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակի մասին գեներալ Նասեր Արասթեն ասել ընդգծել է.«Իմպերիալիստական երկրները քաջատեղյակ  են Իրանի… Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 12-րդ առաջնությունը

Երևանում մեկնարկել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» մրցաշարը, որի 12-րդ առաջնության հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվող մրցաշարին մասնակցում են… Կարդալ ավելին »

Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադը զորավարժություն է անցկացրել

Մայիսի 1-ին ավարտվել է Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 10-օրյա զորավարժությունը: Վարժանքներին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 180 զինծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը: Վարժանքների վերջին փուլը անցկացվել է Վրաստանի արևմտյան մասում տեղակայված «Օրփոլո» զորավարժարանում: Հետևակային բրիգադի 21-րդ զրահատանկային և 22-րդ գումարտակների անձնակազմերը մշակել են մարտավարական տեղաշարժի, դիրքեր գրավելու և պաշտպանելու առաջադրանքներ: Վարժանքներին… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն խոստովանել է, որ Իրաքում և Սիրիայում կոտորել է խաղաղ քաղաքացիների

Պենտագոնը հրապարակել է հաղորդագրություն, որում խոստովանել է, որ Իրաքում ու Սիրիայում 2014 թվականից ի վեր իր գլխավորած «Հակաիլիպական միջազգային կոալիցիա»-ի իրականացրած հարձակումների հետևանքով զոհվել են 352 խաղաղ քաղաքացիներ: ԱՄՆ բանակը կիրակի օրը հայտարարել է, որ 2016 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի մարտ ամիսը 45 խաղաղ քաղաքացիներ են սպանվել ամերիկացի զինծառայողների կողմից: Ամերիկացիները մարտ ամսին սպանել… Կարդալ ավելին »