Փոստանջյանի կողմից ՀՀԿ ընտրական շտաբ ներխուժելը անընկալելի երևույթ է. Տիգրան Մուկուչյան

By | 14.05.2017
Загрузка...

Երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական  աշխատանքը, դա անհասկանալի է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նկատի ունենալով «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբ մուտք գործելը:  Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պարագայում կոնկրետ արարքը պետք է գնահատվի կոնկրետ փաստարկների ուսումնասիրությամբ:

«Ինչ վերաբերում է ընտրական շտաբերի գործունեությանը, ապա յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր շտաբերի միջոցով և, բնականաբար, հատկապես քվեարկության օրը՝ աշխատանքների կազմակերպումն իրականացվում է շտաբերի միջոցով: Իսկ այն երևույթը, որը տարածվել է համացանցով և որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական  աշխատանքը»,- ասաց Մուկուչյանը:

Նրա խոսքով՝  ԿԸՀ իրավասությունների տիրույթում գոյություն չունի որևէ պատասխանատվության կամ պատժիչ գործողության իրավական նորմ կամ ինստիտուտ: Մուկուչյանը նշեց, որ համապատասխան կառույցները կորակեն, թե ինչ հատկանիշներ է պարունակում արարքը և դրանով էլ կլինի գնահատականը:

 

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...