Տեղի ունեցավ «Ստեղծարարություն, նորարարություն, ժուռնալիստիկա և հանրային կապեր» թեմայով դասախոսություն

By | 11.05.2017

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում  Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Մարի-Հրաչուհի Պողոսյանը հանդես եկավ դասախոսությամբ, որին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:

Բանախոսը, ծավալելով երկարամյա աշխատանքային գործունեություն «NASA տիեզերական առաքելությունների զարգացման» ծրագրում՝ որպես նորարարական տեխնոլոգիական առաջարկների վերանայման և գնահատման մենեջեր, ինչպես նաև ունենալով  երկարամյա դասավանդման փորձ ստեղծարար մտածողության, տեխնոլոգիական ինովացիաների, ինովացիոն ձեռնարկատիրության, համակարգերի նախագծման և արժեքի գնահատման ոլորտներում, նախարարության աշխատակիցներին ներկայացրեց ստեղծարարության, նորարարության, ժուռնալիստիկայի և հանրային կապերի մերօրյա կարևորության  և կիրառելիության բանաձևերը:

Մարի-Հրաչուհի Պողոսյանը մասնավորապես նշեց. «Ստեղծարարությունը ուղղակի և անուղղակի կերպով բարելավում է մեր կյանքը, նոր գիտելիքներով զինում մեզ, ծնում նոր մտքեր և մոտեցումներ, հարստացնում  առօրյան, կոտրում է պահպանողական կարծրատիպերը, արթնացնում նորը հայտնաբերելու մեր մեջ առկա բնազդը: Այն ի վերջո ստեղծում է ավելի բարեկարգ պետություն և միջավայր: Այս դասախոսության նպատակը ստեղծարար և նորարար մտածողության հիմունքների, հմտությունների, տարրերի և գործոնների բացահայտումն է, քննադատական մտածողության խրախուսումը և համագործակցության կարևորության վերհանումը: Այս ամենի կիրառումը թույլ կտա աշխարհի հետ համարժեք քայլել և զարգանալ»:

Դասախոսության ընթացքում հնչեցին հարցեր, ներկաները ներկայացրին իրենց կարծիքներն ու փորձը:

Նշենք, որ դասախոսությունը կրելու է պարբերական բնույթ, և Սփյուռքի նախարարության բոլոր աշխատակիցները կունենան հնարավորություն այն ունկնդրելու:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով