Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին

By | 10.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանին:
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Արմեն Ավակյանին, մաղթել նրան բեղմնավոր և արդյունավետ աշխատանք: Վարչապետի խոսքով, Հայաստանի զարգացման հիմնադրամը հետաքրքիր հարթակ է, որը կարող է մեծապես օժանդակել կառավարության տնտեսական ծրագրերին:

«Ակնկալում ենք, որ այստեղ պետք է ձևավորվի ժամանակակից, ագրեսիվ, ակտուալ թիմ: Հիմնադրամի ղեկավարից սպասում ենք գործունեության արդյունավետության, ներառյալ ֆինանսական կառավարման արդյունավետության և համապատասխան հաշվետվողականության բարձրացում:

Յուրաքանչյուր ծախսի հետ կապված պետք է ունենանք հստակ, ագրեսիվ հիմնավորում, թե այն ինչին է ծառայելու: Հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ է ապահովել նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում»,— ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը կարևորել է հիմնադրամում պետական աջակցության գործիքների կիրառման արդյունավետության գնահատման համակարգի ներդրումը և հավելել, որ կառույցը պետք է նպաստի արտահանելի հատվածի ընդլայնմանը, ծավալների ավելացմանը, ներուժ ունեցող կազմակերպություններին տրամադրի որակյալ խորհրդատվություն և այլն:

«Մենք ամեն կերպ պետք է հասկանանք, թե որն է մեր պոտենցիալը, որ շուկաներում ինչ ներուժ ունենք, և առավելագույնս խթանենք արտահանումը: Պետք է նաև ներդրումների ոլորտում իրականացնել խթանման միջոցառումներ, քայլեր ձեռնարկել ներդրումային ծրագրերի ներգրավման, օտարերկրյա ընկերությունների սպասարկման, զբոսաշրջության ներուժի իրացման ուղղությամբ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով