Վաշինգտոնը նոր շրջափակումներ է սահմանել Իրանի դեմ

By | 18.05.2017
Загрузка...

ԱՄՆ-ի կառավարությունը շարունակելով ԻԻՀ-ի դեմ իր թշնամական քայլերը, շրջափակումներ սահմանեց Իրանի ու Չինաստանի 7 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ  չորեքշաբթի օրը շրջափակում է սահմանվել Իրանի պաշտպանության ոլորտի երկու պաշտոնյաների, իրանական մեկ ընկերության, ինչպես նաև Իրանի հրթիռային ծրագիրը հովանավորող Չինաստանում հաստատված մեկ ցանցի անդամների դեմ:

Իրանի դեմ նպատակուղղված այս շրջափակումները սահմանվեցին այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի շրջանակներում շարունակելու է աչքաթող անել ԻԻՀ-ի դեմ շրջափակումների որոշ բաժնի գործադրումը, ինչն անհրաժեշտ է ՀԳՀԾ-ի գործընթացը շարունակելու համար:

ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց ի վեր, Վաշինգտոնն առավել թշնամական քաղաքականություններ է որդեգրել ԻԻՀ-ի դեմ:

Ամերիկացիները հայտարարում են, թե Իրանի հրթիռային փորձարկումները հակասում են ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին և դրանք ներառում են միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ հրթիռներ:

Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մեսրալին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն ոտնահարում ՀԳՀԾ-ն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...