Սիրիա.«Սիրիացի կալանավորների դեմ ԱՄՆ-ի ներկայացրած մեղադրանքները անհիմն, կեղծ ու մերժված են»

By | 16.05.2017

Հերքելով Սեյդնայայի բանտի կալանավորների սպանության ու հրկիզման մասին ԱՄՆ-ի կողմից ներկայացված մեղադրանքները, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Պարզից էլ պարզ է, որ Ժնևյան բանակցությունների նախօրյակին Սիրիայի դեմ նոր մեղադրանքներ ներկայացնելը, ինչ նպատակի են ծառայում»:

Սիրիայի լրատվական գործակալության հաղորդմամբ, մայիսի 16-ին հանդես գալով հաղորդագրությամբ, Սիրիայի ԱԳ նախարարությունը շեշտել է.«ԱՄՆ-ի կառավարության սովորությունն է իր դաժան ու միջամտողական քաղաքականությունները բացատրելու համար մեղքը բարդել այլոց գլխին»:

Հաղորդագրության մեջ ասված է.«Սիրիայի կառավարությունը շեշտում է, որ այդ կարգի հայտարարությունները անհիմն են»:

Երկուշաբթի գիշեր, ԱՄՆ-ի պատքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով տնօրեն Ստյուարտ Ջոնսը հայտարարել է.««Սիրիայի կառավարությունը բանտարկել, սպանել է հազարավոր սիրիացիների և նրանց դիակները այրել կամ էլ թաղել է զանգվածային գերեզմանոցներում»:

Սա այն դեպքում, երբ նախատեսված է չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրայի գլխավորությամբ ու Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկի Ժնևյան բանակցությունների նոր փուլը:

 

 

Parstoday

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով