Սաուդյան Արաբիայի արևելյան հատվածում ձերբակալվել է այդ երկրի շիաներից մեկը

By | 07.05.2017
Загрузка...

Շարունակելով խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություններն ու ճնշումները, Սաուդյան Արաբիայի ռեժիմը «Ալ Ավամիա» թաղամասում ձերբակալել է շիաներից մեկին:

Լիբանանյան «Ալ Ահդ» ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Սաուդյան ռեժիմի բանակայինները Արաբիայի արևելյան Ղաթիֆ քաղաքի Ալ Ավամիա շիաբնակ թաղամասում արաբ շիա երիտասարդ Հեսամ Սաիդ Ալ Ռաբահին դաժան ծեծի ենթարկելուց հետո ձերբակալել են նրան:

Սաուդյան իշխանությունները  անցած հինգշաբթի օրը առանց որևէ պատճառի  ձերբակալել են ևս երեք հոգու և նրանց տեղափոխել են անհայտ վայր:

Արաբիայում Սաուդյան ռեժիմի կողմից  ժողովրդի՝ հատկապես շիաների նկատմամբ գործադրվող ճնշումներն օրեցօր ավելանում են:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...