Ռուս-թուրքական հարաբերությունները վերականգնվում են ողջ ծավալով. Պուտին

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները ձեռք են բերում հատուկ բնույթ և վերականգնվում են ողջ ծավալով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր հարաբերությունները զարգանում են այնպես, ինչպես մենք ծրագրել էինք: Լավ է, որ մենք ունենք հնարավորություն հանդիպելու աշխատանքային ռեժիմով և քննարկելու երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ, հատկապես այնպիսի սուր հարցի, ինչպիսին է սիրիական ճգնաժամը», — ասել է Պուտինը:

Նրա խոսքով համատեղ աշխատանքի փաստն ինքնին վկայում է, որ երկկողմ հարաբերությունները ձեռք են բերում հատուկ կարգավիճակ և վերականգնվում են ողջ ֆորմատով:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Էրդողանի հետ հանդիպմանը Պուտինը ծրագրում է քննարել Թուրքիային С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցը:

 

Armradio.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով