«Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով ցուցահանդես՝ Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

By | 18.05.2017

Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում տեղի կունենա  «Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը նվիրված է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդության 300-ամյակին: Միջոցառումն իրականանում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության Կրոնների պատմության թանգարանի (Սանկտ-Պետերբուրգ) և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյան անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի համատեղջանքերով։

Ցուցահանդեսը կոչված է ցույց տալ ռուս եւ հայ ժողովուրդների պատմական ընդհանրությունը եւ քրիստոնեական արժեքների վրա հիմնված հոգեւոր կապը, ինչպես եւ նպաստել մեր երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Ներկայացված լուսանկարների մեծ մասը կազմված է «Ռուսական Հայաստան – հայկական Ռուսաստան» խորագրով 2015 թ. կայացած լուսանկարչական միջազգային մրցույթին լավագույնը ճանաչված լուսանկարներից: Ծրագիրն իրականացվել է 2015 թվականին՝ Կրոնների պատմության պետականթանգարանում՝ Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու եւ Սանկտ-Պետերբուրգի տարածաշրջանային հայ ազգային-մշակութային ինքնավարության համագործակցությամբ և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Մրցույթը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Լուսանկարչական միջազգային մրցույթին մասնակցել են ինչպես Ռուսաստանի եւ Հայաստանի հայտնի պրոֆեսիոնալ լուսանկարիչները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվող անձիք: Մասնակիցների ֆոտոխցիկները նկատել և ֆիքսել են հայկական եկեղեցական ճարտարապետությունը, ծեսերը եւ կենցաղը, առօրյա կյանքը՝ թե° սովորական մարդկանց, թե° եկեղեցական համայնքների: Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցու առօրյաի հետ առնչվող լուսանկարները:

Ցուցահանդեսում առանձին բաժնով կներկայացվեն պետերբուրգաբնակ հայ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի լուսանկարչական աշխատանքերը, որոնցում պատկերված են Ղրիմի հայկական հուշարձանները: Ցուցահանդեսը կմեկնարկի, որի բացումը տեղի կունենա մայիսի 18-ին,  ժամը՝ 14-ին՝ և բաց կլինի մինչև հունիսի 18-ը: Մուտքն ազատ է:

 

Culture

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Ոստիկանները թույլ չտվեցին հանրահավաքի մասնակիցներին այրել ԼԳԲՏ-ի դրոշը, նրանք պատռեցին այն.Tert.am

19.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով