Ռուբեն Հայրապետյան. Արցախ ակումբը հաջորդ մրցաշրջանից կխաղա Առաջին խմբում

By | 31.05.2017

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Հանրապետական» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև նոր հիմնադրվող «Արցախ» ակումբի մասին:

«Այո, կա նման բան: Ղեկավարներն արտասահմանից ժամանած հայեր են, կապ հաստատեցին մեզ հետ, և հաջորդ մրցաշրջանից հանդես կգան Առաջին խմբում: Ցավոք, Երևանի «Արցախ» կլինի»,- ասել է Հայրապետյանը:

Մեր տեղեկություններով թիմը գլխավորելու է Տիգրան Եսայանը: Հուլիսին հայտնի են դառնալու բոլոր մանրամասները, լինելու է թիմի շնորհանդես, առաջիկայում կհրապարակվի շնորհանդեսի օրը։

Ներկայում աշխատանքներ են տարվում թիմի տարբերանշանի, հիմնի ստեղծման վրա: Տիգրան Եսայանի գլխավորությամբ ընթանում է անձնակազմի և ֆուտբոլիստների հավաքագրման գործընթաց։

 

Armsport

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով