Ջաբեր Անսարին և Բաշշար Ջաաֆարին Աստանայում հանդիպել են միմյանց

Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցության 4-րդ փուլի երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում Իրանի ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին հանդիպել է Սիրիայի կառավարության բանագնաց թիմի ղեկավար Բաշշար Ջաաֆարիի հետ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը մտքերի փոխանակում են կատարել Աստանայի բանակցություների զարգացումների և Սիրիայի ճգնաժամի քաղաքական ու հրապարակային պայմանների շուրջ:

Մայիսի 2-ին, Սիրիայի խաղաղության բանակցությունների 4-րդ փուլին մասնակցելու համար, Իրանի ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ Իրանի պատվիրակությունը մտել է Ղազաղստանի մայրաքաղաք Աստանա:

Առայսօր Սիրիայի խաղաղության բանակցությունների բարձր մակարդակի երեք փուլ անցկացվել է Աստանայում,  և ևս փորձագիրական մակարդակի 2 փուլ անցկացվել է Թեհրանում և Աստանայում:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով