ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 մեղադրյալների գործն ուղարկվել է դատարան

By | 16.05.2017

Անցյալ տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քննվող քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատվել է քրեական գործ, որով կազմված մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, այսօր տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Վերոհիշյալ 14 մեղադրյալներն են՝ Սմբատ Բարսեղյանը (ով, մասնավորապես, մեղադրվում է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի և ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանությունների համար, Արմեն Բիլյանը (ով մեղադրվում է գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության համար), Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը և Խաչատուր Գիչյանը:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը, հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավելերկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան, խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին:

 

 

«Ազատություն» ռ/կ

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

«Տեսե’ք նիկոլի աջակից էջերից ևս մեկը տարածել է ապատեղեկատվություն». Արշակ Սարգսյան

24.01.2020

Իշխանությունը ապօրինի բռնազավթած տեր և տիկին անփառունակները,որոնք սպառնալիքի և շանտաժի միջոցով եկան իշխանություն և հիմնադրեցին ԽՈՒԼԻԳԱՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

21.01.2020

Նիկոլ Փաշինյանին Կապանում դիմավորել են վարչապետի աթոռն ազատելու կոչերով

25.01.2020

«Փաստաթղթերի կեղծմամբ բանակից փախած այս 37-ի մատնիչը հիմա էլ լուսանկարներ է կեղծում».Արսեն Բաբայան

25.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...