Պենտագոնի ղեկավարը խոստացել է ապահովել Թուրքիայի սահմանների անվտանգությունը

By | 10.05.2017
Загрузка...

Միացյալ Նահանգները կապահովի Թուրքիայի հարավային սահմանների անտանգությունը, չնայած Անկարայի մտահոգությանը Վաշինգտոնի որոշման առիթով՝ Սիրիայում քրդական ռազմական կազմավորումներին ծանր սպառազինության մատակարարման մասին, որոնց Թուրքիայի իշխանությունները նեղ շփումներում մեղադրում են ահաբեկիչների հետ կապերի մեջ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կկարգավորենք մտահոգություն առաջացնող բոլոր հարցերը»,- ասել է Պենտագոնի ղեկավարը Լիտվա այցի ընթացքում: «Մենք Թուրքիայի հետ շատ սերտ կաշխատենք նրա հարավային սահմանների անվտանգության հարցում աջակցելու համար: Սա Եվրոպայի հարավային սահմանն է, եւ մենք սերտ կապ կպահպանենք»,- ասել է Ջեյմս Մեթիսը:

Անցած երեքշաբթի The Associated Press-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը հավանության է արժանացրել սիրիացի քրդերին ծանր սպառազինության մատակարարումները, որոնք մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի կազմի մեջ, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Կոալիցիայի կազմավորումները ԱՄՆ ՌՕՈւ-ի աջակցությամբ նոյեմբերի 6-ին սկսել են ԻՊ-ի գրոհայիններից Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման գործողությունը, որը խմբավորումը իր մայրաքաղաք է հռչակել:

Կոալիցիայի հիմնական մարտական ուժն են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը», Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության ռազմական թեւը: Պաշտոնական Անկարան կարծում է, որ «Դեմոկրատական միությունը» եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» «Քրդական աշխատավորական կուսակցության» սիրիական ճյուղերն են, որը Թուրքիայի իշխանությունների դեմ զինված պայքար է մղում եւ այդ երկրում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:

 

 

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...