Պարզվել է գերեզմանատանը հայտնաբերված դիակի ինքնությունը

By | 10.05.2017
Загрузка...

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, ով 1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 29-ին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի «Շահումյան 2» գերեզմանատան 2-րդ հատվածում հայտնաբերվել էր տղամարդու դի՝ մարմնական վնասվածքների հետքերով, և խնդրել տղամարդուն ճանաչող կամ նրա ինքնության վերաբերյալ տեղեկություններ ունեցող մեր համաքաղաքացիներին դիմել վարույթն իրականացնող մարմնին։

Արդյունքում պարզվել է, որ  տղամարդը ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի, 05.11.1970թ. ծնված Եվգենի Ալեքսանդրի Կաչակն է, ով հաշվառված է եղել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում: Կատարվել է դիակի ճանաչում։

Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ Ե.Կաչակի մահվան հանգամանքները պարզելու համար։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական կոմիտե

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...