Չավուշօղլուն կրկին մերժել է գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բացասական պատասխան է տվել Ինջիրլիքում ծառայող գերմանացի զինվորներին այցելելու գերմանական կողմի պահանջին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին նա խոսել է Գաբոնի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից արված հայտարարությանը, որում ասել էր, թե վերջին անգամ կփորձեն համաձայնության գալ Գերմանիայի հետ, ինչից հետո որոշում կկայացնեն՝  մնալ կամ գնալ Ինջիրլիքից, Չավուշօղլուն ասել է. «Գերմանիան Թուրքիայի հարցում բացասական տեսակետներ ունի, և այս մասին մենք հաճախ ենք բարձրաձայնում: Տեսնում ենք, թե ինչպես է Գերմանիան աջակցում այն ամենին, ինչը դեմ է Թուրքիային»:

Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է գերմանական կողմին գյուլենականներին ու Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին աջակցելու, թուրքական սահմանադրական հանրաքվեին կողմ արտահայտվող անձանց իրենց երկրում ճնշելու համար:

lratvakan.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով