Որքա՞ն ներդրում է կատարվել Կարեն Կարապետյանի օրոք. «Ժողովուրդ»

By | 18.05.2017
Загрузка...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն` փորձելով իմանալ, թե Կարեն Կարապետյանի վարչապետության ընթացքում Հայաստանում որքա՞ն ներդրում է իրականացվել: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանի պատասխանը, սակայն, ուշագրավ էր. 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում արված ներդրումների մասին ԱՎԾ-ն տեղեկությունները կհրապարակի մայիսին: Իսկ նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ըստ նրա, արվել է 100 690 մլրդ դրամի ներդրում:

Նկատենք, սակայն, որ այս ցուցանիշը տարօրինակ է. ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. ողջ ընթացքում Հայաստանում կատարվել է 62 մլրդ 679.3 մլն դրամի ուղղակի ներդրում, իսկ միայն հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 44 մլրդ 432.1 մլն դրամի ներդրում: Ասել է, թե վերջին եռամսյակում Կարեն Կարապետյանի պաշտոնավարման երեք ամիսներին իրականացվել է 18 մլրդ 247.2 մլն դրամի ուղղակի ներդրում (62 679.3-44 432.1=18 247.2): Մի խոսքով, շոուն կա, բիզները դեռ չի ստացվում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...