Որակյալ կրթության ապահովման նորարարական մեթոդներ

By | 29.05.2017

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարարի պաշտոնակատար Լ. Մկրտչյանի և «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ի դեմս նախագահ  Ա. Իսպիրյանի, կարևորելով ՀՀ հանրակրթության բնագավառում նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ կրթության ապահովումը, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հուշագրի միջոցով փորձելու են «Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի` հանրակրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը դարձնել հանրային սեփականության առարկա: Ըստ Լևոն Մկրտչյանի` Հայաստանն ունի փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում որակյալ կրթություն կազմակերպելու խնդիր, քանի որ երեխաները մեղավոր չեն, որ մի դպրոցում են սովորում, որտեղ ընդամենը 12 աշակերտ կա:

«Մենք պետք է հասկանանք, թե եղած պայմաններով ինչպես կարող ենք կրթության որակ ապահովել: Օրինակ, «Բյուրակն» կրթահամալիրի փորձը շատ հետաքրքիր է մեզ համար թե՛ կիրառելիության իմաստով, թե՛ այն առումով, որ նույն ձևով կիրառելի է դառնում, երբ աշակերտն ընտրում է իր մասնագիտությունը: Բացի այդ, կրթահամալիրի արձանագրած արդյունքները բավականին հուսադրող են, իսկ արդյունքի խորքում դրված է մեթոդ, որը կարողացել է  հարմարեցվել ոչ միայն մեր երկրում, այլև նախկին ԱՊՀ երկրներում:

Այնտեղ գիտակրթական փորձարկումների մեջ առաջացել են ձևավորված համակարգեր, որոնք յուրաքանչյուրն իր տեղում արժեք է արտադրում` բավականին լավ որակով: Ճիշտ է, այդ արժեքների մի մասը միայն կրթահամալիրինն է և բացի «Բյուրակն»-ից ոչ մի տեղ չի լինի այն ներդնել, քանի որ դրա համար հարկավոր է` անցյալ, ուսուցիչների հատուկ պատրաստվածություն, բայց կան մեթոդներ, որոնք կարելի է կիրառել այլ դպրոցներում:

Ուստի, ցանկանում եմ, որ  բոլորս մեկ անգամ ևս հիշենք և մեր հարգանքի տուրքը մատուցենք «Բյուրակնի» երջանկահիշատակ տնօրենին` Սպարտակ Մանուկի Մկրտչյանին, ով հեռացավ մեզնից: Շատ հետաքրքիր մի փաստ եմ ուզում արձանագրել` մարդը լքում է այս աշխարհը, բայց իր տեսակետը, իր գործը շարունակություն է ունենում և նա մեր բոլորի մեջ է, որովհետև իր կարճատև կյանքի ընթացքում կարողացել է ձևավորել թիմ, գաղափար և այդ գաղափարը տարածվելով` դարձել է ոչ թե մեկ դպրոցի սեփականություն, այլ Հայաստանում գործ ունենք ցանցային համակարգի հետ»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարանների խնդրին:
«Մանկավարժական նախաձեռնություն» ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանն էլ իր հերթին նշել է, որ իրենց նպատակն է ՀՀ-ում նպաստել նոր կրթական իրողության կայացմանը, այսինքն` նորարարական նախաձեռնություններով հանդես գալ, որը որոշակի խնդիրներ կլուծի կրթական ոլորտում: «Ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության հիմքում ընկած են ընդհանուր ճակատի բացակայության և յուրաքանչյուր երեխայի համար անհատական ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

Մենք ունենք բազմակազմ դասարաններ, որտեղ տարբեր դասարանների ներկայացուցիչներ հավաքված են մեկ լսարանում: Աշակերտներն ուսումնասիրում են տարբեր ուսումնական նյութեր, իսկ ուսումնասիրության հնարավորությունը հենց մեր նորարարական նյութերն են տալիս»,-նշել է նա:
Հանդիպմանը ներկա, հիմնականում փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող և նշված փորձնական ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները կիսվել են իրենց ուսհաստատությունների փորձով:
Նշենք, որ հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կիրականացնեն ՀՀ-ում ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման ու տարածման գործընթացը: Համաձայն փաստաթղթի` կողմերը կհամագործակցեն կադրերի վերապատրաստման, կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, համապատասխան նյութերի, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, մշակման և հրատարակման, համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման և լուծման, ինչպես նաև մասնագիտական և կազմակերպական բնույթի այլ ուղղություններով:
«Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան պատրաստ է աջակցել փոքրաթիվ աշակերտական թվաքանակ և բազմահամակազմ դասարաններ ունեցող դպրոցներում ներդնել ուսուցման կազմակերպման նոր, տվյալ դպրոցների հնարավորություններին համապատասխան տեխնոլոգիաներ` արդյունավետ և որակյալ ուսուցում կազմակերպելու համար:

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով