Երևանի ավագանու ընտրություններում Ավան վարչական տարածքում Տարոն Մարգարյանի շտաբում «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպի ընթացքում նրա դստերը՝ Լիլիթին բերման են ենթարկել , սակայն չեն հասցրել ոստիկանություն, քանի որ փչացել է ոստիկանական մեքենան:
Փոստանջյանը գնացել է դստեր հետևից և ճանապարհին նկատել, որ ոստիկանական մեքենան կանգնած է, իսկ աղջիկը, մեքենայից դուրս, սպասում է: Փոստանջյանը իջել է մեքենայից և դստերն իր հետ տարել: Ոստիկանները չեն խոչընդոտել:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում: