Ներկուսակցական սկանդալ Ռամկավար ազատական կուսակցության ներսում. «Ժողովուրդ»

By | 30.05.2017
Загрузка...

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռամկավար ազատական կուսակցության ներսում նոր սկանդալ է հասունանում. սփյուռքի կառույցները որոշել են, որ Հայաստանում այլևս անիմաստ է ՌԱԿ ներկայացուցչություն ունենալը:

Երեկ նման հայտարարություն է արել ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը: Ավելի ուշ ՌԱԿ հայաստանյան կառույցը հայտարարություն տարածեց այն մասին, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին, չեն ներկայացնում ՌԱԿ-ը և չունեն լիազորություններ կատարելու հայտարարություններ:

Իսկ այդ կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը, որ հայտարարեց, թե ՌԱԿ կենտրոնական կառույցը իրենք են, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Հիմա այս պահին ես եմ ատենապետը կենտրոնական վարչության: Մեր կուսակցությունը 91 թվականից Հայաստանում գրանցված է պաշտոնապես: …Իրենց հետ կապ չկա, այդ խմբակի հետ: Փոքր մի խմբակ է, որի հետ կապ չունենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...