Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը

By | 16.05.2017
Загрузка...

Հարգելի ընկերներ, շուրջ 6 ամիս է լրագրող ներկայացող Գայանե Մանուկյանը և նրա մայրիկ՝ Գոհար Խաչատրյանը օրուգիշեր զբաղված են իմ անձի մասին հայհոյանքներ տարածելով։

Դա առնվազն տարօրինակ է, քանի որ մինչ այդ Գայանե Մանուկյանը շատ ջերմ էր և ինձ բազմաթիվ անգամ խնդրում էր ծանոթացնել ոստիկանապետի հետ և նրա ձեռքերից ստանալ ինչ որ մրցանակ։ Այդ նպատակին հասնելու համար Գայանեն ինձ նույնիսկ օծանելիք էր խոստանում))) Ինչևէ, առ այսօր Ես ձեռնպահ էի մնում այդ առումով որևէ պատասխան քայլ անելուց, քանի որ հայհոյող կանանց հետ հակադրվելու սովորություն չունեմ, բայց տիկնայք երևի իմ ներողամտությունը շփոթեցին թուլության հետ և ես ստիպված եմ օրենքի շրջանակում իրականացնել իմ պատվի և արժանապատվության պաշտպանությունը։
Այսպիսով սույն գրառմամբ պահանջում եմ ՀՀ քաղաքացիներ Գայանե Մանուկյանից և Գոհար Խաչատրյանից՝
Հեռացնել համացանցից իմ և իմ հետ փոխկապակցված անձանց մասին հայհոյանք և վիրավորանք պարունակող բոլոր գրառումները, մեկնաբանությունները և կեղծ էջերը։
Հրապարակային ներողություն խնդրել սոց-ցանցում public գրառման եղանակով։

Ներողության տեքստը 1-ին կետի 7 օրյա ժամկետում իրականացման դեպքում կուղարկվի հավելյալ։
Հեռացնել www. usarmenianews .com ժամանցային կայքից իմ անձի մասին հայհոյանք և վիրավորանք պարունակող բոլոր մեկնաբանությունները։
Սույն կետերը 7 օրյա ժամկետում, նշված հերթականությամբ չիրականացնելու դեպքում դիմելու եմ դատարան և նշված կետերին ավելացնելու եմ դատական ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև, որպես բարոյական վնասի փոխհատուցում 3 միլիոն դրամ Գայանե Մանուկյանից, 3 միլիոն դրամ Գոհար Խաչատրյանից։
Այս օրից սկսած 7-րդ օրը իմ փաստաբանը դատարան կներկայացնի հայցադիմումը և որպես հայցի ապահովման միջոց արգելանքի կիրառումը ՀՀ քաղաքացիներ Գայանե Մանուկյանին և Գոհար Խաչատրյանին պատկանող անշարժ գույքի վրա։

Օրենքով սահմանված կարգով այսօր իրականացվեց Գայանե Մանուկյանի ֆեյսբուքյան էջի նոտարական ապացույցների ապահովման զննում։ Այնպես որ, հետքերը թաքցնելու նպատակով գրառումների հեռացումը այլևս անօգուտ է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...