ՅՈՒՆԵՍԿՕ. Իսրայելը զավթիչ ուժ է համարվում

By | 03.05.2017
Загрузка...

ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր կոմիտեն երեքշաբթի օրը մի բանաձև ընդունելով դատապարտեց Սինոիստական ռեժիմի միջոցով Երուսաղեմում ու Գազայի հատվածում միջազգային օրենքների ոտնահարումը և պահանջեց հարգել Երուսաղեմ քաղաքի պատմական ինքնությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևում, որպես զավթիչ ուժ Իսրայելից պահանջվել է դադարեցնել Երուսաղեմի արևելքում շարունակվող պեղումները, թունելների ստեղծումն ու այլ նախագծերի իրագործումը:

Երուսաղեմը զավթած կեղծ ռեժիմի հիմնադրման 69-ամյակի հետ միաժամանակ վավերացված այս բանաձևը հրեական անունների փոխարեն մուսուլմանների առաջին աղոթավայրի համար օգտվել է «Ալ-Աղսա» և «Ալ-Հարամ-ալ-Շարիֆ» անուններից:

Բանաձևը ներկայացրել էին Ալժիրը, Եգիպտոսը, Լիբանանը, Օմանը, Կատարն ու Սուդանը: Բանաձևն ընդունվեց 22 կողմ, 10 դեմ և 23 ձեռնպահ ձայներով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն անցած տարի մի բանաձև ընդունելով հարցականի տակ տարավ սրբավայրերի հետ հրեականության առնչությունը, ինչը զայրույթ պատճառեց Իսրայելին: Իսրայելն արձագանքելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անցած տարվա բանաձևին սառեցրեց ՄԱԿ-ի այս կառույցի հետ ամեն կարգի համագործակցությունը:

Սիոնիստական ռեժիմը 20-րդ դարի վերջերից «Ալ-Աղսա» մզկիթն ավերելու և Սողոմոնի տաճարը վերականգնելու համար տարբեր նախագծեր է ներառել իր օրակարգում: Այս ռեժիմն «Ալ-Աղսա» մզկիթն ավերելով հետապնդում է տարբեր նպատակներ, որոնցից գլխավորը Պաղեստինում իսլամական գլխավոր շինության ավերումն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...