«Մշակութային կանգառ». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը` Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում

By | 26.05.2017

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. մայիսի 24-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Վարդենիսի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատում:
Հա­մերգի բացումն ազդարարվել է Վարդենիս քաղաքի օրհներգով, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կա­տարել է Վարդենիսի N 1 մանկական երաժշտական դպրոցի երգ­չա­խումբը /խմբավար, օրհներգի երաժշտության և խոսքերի հեղինակ Զեմֆիրա Մելքոնյան/:
Համերգի ընթացքում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ հնչել են Կոմիտասի «Կռունկ», Ղ. Սարյանի «Գառնի» («Հայաստան» պաննոյից), Է. Միրզո­յանի «Շուշա­նիկ» լիրիկական պատկեր, Ա. Այվազյանի «Երևան», Ն. Սքալկոտասի «Հունական պա­րեր», Պ. Սարասատեի «Ցապատեադո» ստեղծագործությունները:
Հնչել են նաև հատ­վածներ Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտից» և Կոմիտաս-Ասլամազյանի «Մանրա­նվագ­ները»:

Համերգային ծրագրին մասնակցել է նաև պատանի շնորհալի ջութակահար Պոլինա Շարաֆյանը:

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

16.01.2020

Փաշինյանին քննադատած երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն. վերջինիս քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից

16.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...