Մխիթարյանի գոլն օգնեց «Յունայթեդին» դառնալ Եվրոպա լիգայի չեմպիոն

By | 25.05.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց ֆուտբոլի Եվրոպա լիգայի չեմպիոնի կոչումը։ Ստոկհոլմում կայացած եզրափակչում անգլիական ակումբը  հաղթեց Ամստերդամի «Այաքսին»։

Նախ 18-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Պոլ Պոգբան։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից երկու րոպե անց էլ «Յունայթեդի» առավելությունը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով հիանալի  գոլի հեղինակ։ Նա փոխարինվեց խաղի 74-րդ րոպեին։

Հենրիխ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որը խաղաց Եվրոպա լիգայի եզրափակչում, գոլ խփեց եւ դարձավ չեմպիոն։

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց։

 

Լուսանկարը` «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի:

Armnoc

Բռնվեք, որ աթոռից չընկնեք.Վահագն Վարագյան

11.09.2020

«Փաշինյան դու ալկաշ ես»․ վարչապետն ընկել է իր լարած թակարդը ու «զոմբիները» իր դեմ են դուրս եկել. politik.am

11.09.2020

«Վարչապետն ասաց՝ տեղյակ եմ». ինչ է պատմում Նիկոլ Փաշինյանի մեքենան նստած կինը. մանրամասներ. armlur.am

12.09.2020

Երեկ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու աշխատող Լարիսա Մինասյանը.Նարեկ Մալյան

11.09.2020

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել․ Yerevan.Today

14.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով