Մինսկի խմբի համանախագահն անտեղյակ է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման մասին

By | 03.05.2017
Загрузка...

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը տեղեկություն չունի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպման մասին:

«Վիրտուալ» ինտերնետային կայքի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ակնարկելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների բանակցություններին, ասաց, որ երկու երկրի նախագահների հանդիպման մասին իրեն որևէ տեղեկություն չի փոխանցվել:

«Նկատի առնելով Մոսկվայի բանակցությունների մանրամասնությունների գաղտնիությունը, երկու երկրի ԱԳ նախարարները հայտարարել են, որ այս հանդիպման արդյունքների մասին ապագայում հանդես կգան հաղորդագրությամբ, սակայն բանակցություններից մեկ շաբաթ անցնելով հանդերձ այդ կապակցությամբ որևէ մանրամասնություն չի հրապարակվել»,-հավելեց Հոգլանդը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամդյարովը, Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն ապրիլի 28-ին հանդիպելով Մոսկվայում քննարկեցին ԼՂ-ի ճգնաժամի կարգավորումը և հանդիպման ավարտին հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ:

ԼՂ-ի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ ձևաչափով այս հանդիպումը կայացավ փակ դռների հետևում, առանց լրագրողների ներկայության:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...