«Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը». Տարոն Մարգարյան

By | 25.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն առանձնակի կարևորել է երիտասարդության շրջանում կազմակերպության կողմից տարվող աշխատանքները՝ նկատելով, որ այն հնարավորություն է տալիս պատրաստել հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ։
«Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիարակությանն ու այդ ուղղությամբ համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործմանը: Տեղյակ եմ, որ ս.թ. հուլիսին Երևանում կայանալու են Հայ մարմնակրթական ընդհանուր միության 10-րդ մարզախաղերը, որին մասնակցելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանող շուրջ 1000 մարզիկ։

Ողջունելով Երևանում մարզախաղերի կազմակերպումն ու անցկացումը` նաև նշեմ, որ մենք կարևորում ենք նմանատիպ նախաձեռնությունները, որոնք միտված են ապահովելու առողջ հասարակության կայացումը: Եվ համոզված եղեք, որ մեր լիազորությունների շրջանակում պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել միությանը՝ մարզախաղերի պատշաճ կազմակերպման և անցկացման հարցում», — նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը նախ շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Գնահատելով Երևանի քաղաքապետի հետևողականությունն՝ ուղղված միության նախաձեռնությունների կյանքի կոչմանը, Գառնիկ Մկրտիչյանը նկատել է, որ այն հնարավորություն է տալիս Երևանում էլ ավելի ակտիվացնել միության գործունեությունն ու տարբեր միջոցառումների կազմակերպումը:
«Պարոն քաղաքապետ, իսկապես հաճելի է, երբ կողքիդ ունես վստահելի գործընկեր, ով մշտապես աջակցում է բոլոր այն նախաձեռնությունների կյանքի կոչմանը, որոնք ուղղված են հայրենասեր ու պատասխանատու սերունդ դաստիարակելուն: Մենք անչափ կարևում ենք նաև այն հանգամանքը, որ մեր միությունը հանդիսանում է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ: Սա ևս մեկ ապացույց է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես կարևորում է երիտասարդության ներուժը»,- նշել է Գառնիկ Մկրտիչյանը:
Հանդիպման շրջանակում Հայ մարմնակրթական ընդհանուր միության ներկայացուցիչները քաղաքապետ Տարոն Մարգարյանին են ներկայացրել միության 10-րդ մարզախաղերի հետ կապված մանրամասները՝ վստահեցնելով, որ այն Երևանում կապահովի իսկապես մարզական ու տոնական տրամադրություն:

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Աղետի գոտու 1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին. Կարապետ Պողոսյան

10.08.2020

«Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ»․ Արամ Գևորգյանը՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի մասին

13.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով