Մեկնարկել է Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը, որին մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ

By | 01.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:

Առաջնությանն այս տարի մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ, ինչը, պատասխանատուների խոսքով, աննախադեպ ցուցանիշ է: Հատկանշական է, որ ֆեդերացիայի պատանեկան հավաքականն այսօր է վերադարձել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի ամենամյա առաջնությունից, որտեղ հայ մարզիկներից 9-ը զբաղեցրել են առաջին, 3-ը՝ երկրորդ և 7-ը՝ երրորդ հորիզոնականները: Հաղթանակով Երևան վերադարձած մարզիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է պատվոգրերով:

Շնորհավորելով Կովկասի ամենամյա առաջնության հաղթողներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հաջողություններ է մաղթել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության մասնակիցներին:
«Վերջին տարիներին մենք հստակ քայլեր ենք իրականացնում Երևանի մարզական կյանքի աշխուժացման ուղղությամբ: Իսկապես հաճելի է արձանագրել, որ մեր ֆեդերացիաները տարեցտարի գրանցում են նորանոր ձեռքբերումներ՝ աշխարհի տարբեր երկրներում բարձր պահելով Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը:

Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել բոլոր այն սպորտաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը, որոնք իսկապես պահանջված ու սիրված են մեր բնակիչների կողմից և իրենց կարևոր նպաստն են բերում առողջ ապրելակերպի խթանմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիայի բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ցուցաբերած մշտական աջակցության և հետևողականության համար՝ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Կովկասի առաջնությունում Հայաստանի հավաքականին շնորհված հաղթական գավաթը:
Նշենք նաև, որ Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային շնորհել է պաշտոնական իրավունք՝ 2018թ. Եվրոպայի ամենամյա առաջնությունը Երևանում անցկացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Վարչապետն ասաց՝ տեղյակ եմ». ինչ է պատմում Նիկոլ Փաշինյանի մեքենան նստած կինը. մանրամասներ. armlur.am

12.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել․ Yerevan.Today

14.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով