Մաշկի մելանոմա հիվանդության բժշկական վիճակագրությունը ողջ աշխարհում խիստ անհանգստացնող են

By | 15.05.2017
Загрузка...

Մաշկի մելանոմա հիվանդության վերաբերյալ բժշկական վիճակագրական տվյալները ողջ աշխարհում խիստ զգաստացնող են: Ուռուցքային ախտաբանության կառուցվածքում մաշկի չարորակ նորագոյացությունները (ՄՉՆ) զբաղեցնում են առաջին տեղը (յուրաքանչյուր տարի աշխարհում արձանագրվում է ՄՉՆ-ի մոտ 3 մլն դեպք, որից 132.000 մաշկային մելանոմա): Մելանոմաների քանակական աճի տարեկան տեմպը 2,6-11,7% է, ամենաբարձրը թոքի քաղցկեղից հետո: Մելանոմային հիվանդության տեսակարար կշիռը ՄՉՆ-ի շարքում աշխարհում զբաղեցնում է 3-րդ, իսկ մահացության ցուցանիշով 1-ին տեղը (80%):

Հիմք ընդունելով մելանոմայի թողարկման գլխավոր մեխանիզմի՝ անդրմանուշակագույն (ուլտրամանուշակագույն) ճառագայթների գումարային «թույլատրելի» չափաքանակի գերազանցման՝ Հայաստանի աշխարհագրական դիրքի առումով բարձր ռիսկայնությունը՝ ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոնը» մայիսի 20-ին հայտարարում է մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման օր:

Բժիշկ-մաշկաբանների խորհրդատվությունը կլինի անվճար, իսկ գործիքային ախտորոշման (դերմատոսկոպիա) հետազոտությունները կիրականացվեն 50% զեղչով:

Վաղ ախտորոշումն ու կանխարգելումը առողջության գրավականն են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...