Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է

By | 15.05.2017
Загрузка...

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է (International Day of Families). այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1993 թվականին:

Նման օր նշելու նպատակը երկրների հասարակությունների ուշադրությունը ընտանիքների խնդիրների վրա սեւեռելն է:

Լինելով հասարակության հիմնական ինստիտուտներից մեկը, մարդու սոցիալիզացիայի առաջին աստիճանը՝ ընտանիքը զարգանում եւ փոփոխվում է շրջակա աշխարհի ազդեցության տակ, յուրովի արձագանքելով ժամանակի պահանջներին, հաղորդում է Calend-ը:

Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել եւ մնում է մարդկային արժեքների, մշակույթի ու սերունդների պատմական ժառանգականության պահապանը, կայունության ու զարգացման գործոնը: Ընտանիքի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ժողովրդի բարեկեցությունը: Բոլոր ժամանակներում երկրի զարգացման մասին դատել են հասարակությունում ընտանիքի դիրքով, ինչպես նաեւ ընտանիքի նկատմամբ պետության վերաբերմունքով:

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...