Երեկ՝ մայիսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևան քաղաքի Նանսենի փողոցի բնակիչ՝ 41-ամյա Գարիկ Մուրադյանը Կոմիտասի պողոտայի 41/9 հասցեի՝ «Արաբկիր» հանրախանութի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 AՏ 045 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Հուսիկ Հարությունյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ժամը 01։20-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը։
Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
© shamshyan.com