ՄԱԿ-ը դատապարտեց Սաուդյան ռեժիմի հալածողական քաղաքականությունները

By | 05.05.2017
Загрузка...

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը խոսքի ազատության ոտնահարման, ինչպես նաև քաղաքական ակտիվիստներին կալանավորելու և կտտանքների ենթարկելու համար դատապարտեց Արաբիային:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Արաբիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ Բեն Էմերսոնը հինգշաբթի օրը մի զեկույց հրապարակելով քննադատեց սաուդացի պարագլուխների քայլերը, որոնք ահաբեկչության դեմ պայքարի և ազգային միասնականության պաշտպանության պատրվակով կալանավորում ու կտտանքների են ենթարկում այդ երկրում խոսքի ազատության պաշտպաններին:

Արաբիա կատարած հնգօրյա ուղևորության ավարտին ներկայացված իր զեկույցում Բեն Էմերսոնը հայտարարել է.«Ռիադի պարագլուխները ոչ միայն չեն թույլատրել անկողմնակալ հետաքննություն իրականացնել հազարավոր եմենցի ընտանիքների մահվան պատճառ դարձած Եմենի ռմբակոծության շուրջ, այլև միայն խոսքի ազատությունը պաշտպանելու պատճառով ազատազրկել են լրագրողներին»:

Արաբիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչն իր զեկույցում ակնարկելով առանց պատճառի կալանավորումների ու նաև ցուցական դատարանների չարաշահման պարագաներին, գրել է. «Այս անհատներից շատերը միայն Ալե Սաուդի ռեժիմի գործունեությունը քննադատելու մեղադրանքով են հայտնվել բանտում»:

 

 

Parstoday

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...