Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քրեական աշխարհում հայտնի «Յոնջլախցի Նորոյի» առաջին դատական նիստը դատախազի չներկայանալու պատճառով հետաձգվեց.

By | 31.05.2017

Այսօր՝ մայիսի 31-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Նորայր Ղազարյանի (Յոնջլախցի Նորո) և նրա ազգական Արտակ Հայրապետյանի նկատմամաբ հարուցված քրեական գործի դատավարության առաջին նիստը:

Ն. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.09.2016թ ժամը 21:00-ի սահմաններում Անդրանիկի 149 շենքի 20 բնակարանին հարակից իրեն պատկանող կիսակառույց տան առաջին հարկում իր ազգական՝ Արտակ Հայրապետյանի և մյուսների միջև գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ Վահե Գևորգյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ատրճանակով մեկ անգամ կրակել է Գևորգյանի կրծքավանդակի աջ շրջանին, ինչի հետևաքով ստացած վնասվածքներից Գևորգյանը հիվանդանոցում մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստին չէր ներկայացել դատախազը և դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջում, որպեսզի փորձեն կապ հաստատել նրա հետ: Ընդիջումից հետո դատավորը հայտնեց, որ իրենց չհաջողվեց կապ հաստատել, նա զանգերին չի պատասխանում և դատական հաջորդ նիստը նշանակեց հունիսի 16-ին,

ժամը 12:30-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 30-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ:

կասկածվում էր այս տարվա սեպտեմբերի 2-ին ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ: Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում է Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

 

© shamshyan.com

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով