Հրանուշ Հակոբյանը եկող-գնացող ղեկավարների հետ լեզու է գտնում

By | 31.05.2017

Կառավարությունը վերանշանակեց իր մտերիմ նախարարներին ու կարծես հերթափոխի պես այս կամ այն անունը մի պաշտոնից անցում է կատարում մյուս պաշտոնին ու այդպես շարունակ, թվում է կառավարությունը անուն է հանում, թե գործ է անում:

Այստեղ պետք է հիշել մեկ դեմք ու մեկ անուն՝ Հրանուշ Հակոբյան: Ու չգիտես ինչու այս նախարար կինը բոլոր անցած ու այսօր էլ ներկա կառավարության սիրելին է: Ինչպես է պատահում, որ Հակոբյանը կարողանում է լեզու գտնել կառավարության ղեկավարի ու իր պահուստային պաշտոնների համար մեկ դեմքը դառնում է հենց ինքը:

Ու այնպես էլ չի, որ ասես Հրանուշ Հակոբյանը այն նախարարներից է, ով իր գործի տերն է ու ամեն բան մաքուր է, մաքուր, ինչպես ջուրն ու եթե կարող ես ասել՝ փողը, որը ջրի մեջ իսկույն դառնում է կեղտ: Սփյուռքահայությունը իրականում անտերության մատնված է, չկա սփյուռքի նախարարության ոչ աջակցությունը, ոչ էլ անհանգստությունը: Ակնհայտ է, որ սիրիհայերը հիասթփվեցին մեր սփյուքի նախարարությունից ու իրենց տված խոստումը օդում կախված մնաց և շատ սփյուռքահայեր հիսթափված թողեցին ու գնացին Հայաստանից:

Հայրենիքը դուռ չբացեց իր հայրենակիցների առջև, իսկ սփյուռքի նախաարարությունը, ինչ առաքելություն է մշակել, որտեղ աշխատանքը վերածվել է ամառային ճամբարների՝ արի տուն, ու սահմանափակվել է այդ մեկ միջոցառման շրջանակներով: Ի՞նչ է «Արի տուն»-ով պետք է նախարարություն պահել, հետն էլ Հրանուշ Հակոբյանի տարեվերջյան հաշվետվության մեջ, խոսվում էր այն գումարների մասին, որտեղ չտեսնող աչքը կապշեր իրենց ողջ տարվա գործունեության ու հեռվից հային տուն կանչող գաղափարի համար:

Ինչ է Հրանուշ Հակոբյանը սփյուռքի նախարարությունը պահում է իր անձնական խնդիրները լուծելու համա՞ր, թե՞ իր մերձավորներին շենք ու շինություն նվիրելու «բիզնես լեդի»: Աղոթելու կարիք էլ չկա, մեկ է Հակոբյան Հրանուշը բոլոր եկող-գնացող կառավարության ղեկավարների հետ լավ է, բարի դրացիական հարաբերությունները հաղթում են աթոռին մնալու մոլի պաշտամունքը:

 

Հեղինակ` Արփի Դավթյան

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով