Հովիկ Աբրահամյանի նոտար դուստրը՝ «Ծառուկյան» դաշինքի կեղծ դիմումները վավերացնելու մասին. 1in.am

By | 03.05.2017

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը:

Տիկին Աբրահամյան, երեկվանից «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ հայտարարում են, որ Ձեր նոտարական վավերականությամբ հաստատված և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները իրենք չեն գրել և տեղյակ չեն՝ ինչպես են դրանք գրվել: Ինչպե՞ս եք վավերացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումները առանց պատգամավորների ներկայության և ստորագրության: Ձեր արածը, ըստ էության, քրեական պատասխանատվություն է  ենթադրում: 

– Այդպիսի բան չկա: Իմ ցանկացած արած գործարքի ժամանակ ներկա են եղել բոլոր այն քաղաքացիները, ովքեր գրել են այդ դիմուները: Մնացածը ցանկալի է, որ ավելորդ հարցեր չտաք, քանի որ նոտարական գաղտնիք է դա:

Ի՞նչն է նոտարական գաղտնիք, երբ փաստացի Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մուշեղ Սաղաթելյանը և այլոք հայտարարում են, որ իրենք ԿԸՀ դիմում չեն գրել մանդատից հրաժարվելու մասին, մինչդեռ նման դիմումներ են ներկայացվել ԿԸՀ նոտարական վավերականությամբ:

– Ես պնդում եմ, որ իմ նոտար աշխատած ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, որ գործարքը հաստատվի առանց կողմի ներկայության:

– Այսինքն՝ պատգամավորնե՞րն են ստում: Դուք կարո՞ղ եք հավաստիացնել, որ, օրինակ, Խաչիկ Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը և մնացածը ներկա են եղել մանդատից հրաժարվելու դիմումի գրման և հաստատման ժամանակ:

-Նախ՝ ասեմ, որ ես հաստատել եմ նրանց ստորագրության իսկությունը: Մնացածի հետ ես կապ չունեմ:

– Այսինքն՝ ստորագրությունները հաստատել եք, հետո՞ են դիմումները գրվել:

– Այո, մարդիկ ներկա են եղել, երբ ես ստորագրությունները հաստատել եմ: Ես բոլորի անձը տեսել եմ և նոր միայն վավերացրել եմ նրանց ստորագրությունը: Իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ես արդեն փաստաթղթում շարադրված  բովանդակության համար պատասխանատու չեմ: Իմ ներկայությամբ ես հաստատել եմ միայն նրանց ստորագրությունները:

Այսինքն՝ Դուք դատարկ դիմումի տակ միայն ստորագրությո՞ւն եք վավերացրել: Տեքստ չի՞ եղել շարադրված:

– Ոչ: Ցանկացած դիմումի տակ էլ գրված է, որ ես պատասխանատու չեմ դիմումի բովանդակության հետ: Ես հաստատում եմ միայն մարդկանց ներկայությունը և  ստորագրության իսկությունը:

Իսկ Դուք ստորագրությունները ե՞րբ եք վավերացրել՝ ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: Ի՞նչ ժամանակահատվածում են եղել այդ գործարքները:

– Ոչ, ես այդ դիմումները հաստատել եմ իրենց ցանկացած ժամանակ: Իսկ ամիս-ամսաթվերը գրված են բոլոր դիմումների մեջ, որտեղ հաստատվել է ստորագրությունների իսկությունը:

 

Աղբյուրը ̀  1in.am

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով