Հնդկաստանը մերժել է Քաշմիրի հարցում Էրդողանի՝ միջնորդի դեր ստանձնելու առաջարկը

By | 03.05.2017
Загрузка...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 1-ին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ  առաջարկել է միջնորդի դեր կատարել Պակիստանի և Հնդկաստանի միջև վիճելի տարածքների (Քաշմիրի) հետ կապված բանակցություններում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը:

«Երկու երկրների հետ էլ բարեկամական հարաբերություններ ունեցող Թուրքիան Քաշմիրում թափվող արյունը դադարեցնելու նպատակով կարող է նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև երկխոսության ակտիվացմանը»,- առաջարկել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նշել է, որ Քաշմիրի խնդիրը «ընդհանուր մտահոգություն» է և Թուրքիան պատրաստ է «լիովին աջակցել» ահաբեկչության դեմ պայքարին:

Սակայն հնդկական կողմը մերժել է այս առաջարկը՝ համարելով, որ խնդիրը վերաբերում է երկու կողմերի միջև անդրսահմանային ահաբեկչությանը:

Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդին համաձայնել է Թուրքիայի նախագահի այն կարծիքի հետ, որ բոլոր երկրները պետք է միավորեն ուժերը ահաբեկչության դեմ պայքարում, սակայն մերժել է միջնորդության առաջարկը:

Armedia.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...