ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

By | 26.05.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
Այսօր տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում քննարկվել են կառույցի շրջանակում տնտեսական փոխգործակցության հետագա զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր:
Ընդլայնված կազմով նիստի ավարտից հետո ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ մինչև 2020 թ. ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի իրագործման 2017-2020 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև 2017-2019 թթ. ԱՊՀ երկրների տարածքում միջազգային փոխադրումների իրականացման ընթացքում տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարության առաջնահերթ միջոցառումների ծրագիրը և այլն:

Ստորագրվել են նաև միջազգային համաձայնագրեր կեղծ ապրանքների արտադրությանը և տարածմանը հակազդելու, մտավոր սեփականության պաշտպանության, գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի ոլորտում և մի շարք այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:
Խորհրդի որոշմամբ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017 թ. նոյեմբերին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակից պատվիրակությունների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:

 

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով