ՀՀ ԶՈւ զորավարժության ժամանակ «ոչնչացվել են» սահմանը հատած հակառակորդի ուժերը

By | 23.05.2017

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են զույգ՝ հրամանատարաշտաբային և կրակային զորավարժություններ, որոնց հետևել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ:Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումից:

Վարժանքների սցենարով՝ հակառակորդի առաջավոր խմբերը հատել էին սահմանագիծը՝ իրենց օդային դեսանտի նստեցումն ապահովելու նպատակով:

Զորավարժությանը ներգրավված հայկական զինուժի գումարտակի անձնակազմը ընթացքից անցնելով հարձակման՝ նախանշված ժամանակում «ոչնչացրել է» պայմանական հակառակորդի ուժերը՝ կատարելով առաջադրված մարտական խնդիրները:

Տեսանյութից պարզ է դառնում, որ վարժանքների ընթացքում կիրառվել են ՍՊԳ-9 հակատանկային նռնականետ, ԱԳՍ-17 նռնականետ, հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ խոշոր տրամաչափի ՆՍՎ գնդացիրներ:

Վարժանքների նպատակն էր ստուգել զորամասի մարտական պատրաստականությունը, վեր հանել այն թերությունները և բացթողումները, որոնց շտկման աշխատանքները պետք է կատարվեն նախքան ընթացիկ ուսումնական փուլի ավարտը:

Զորավարժության ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերի անմիջական մասնակցությամբ անցկացվել են խորրհրդակցություններ և լսումներ, ներկայացվել են օպերատիվ իրավիճակին համաձայն ընդունված որոշումներն ու առաջարկները:

Բացի այդ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խմբի անդամները տեղերում վերստուգվել են կենտրոնացման շրջաններում բացազատված ստորաբաժանումների կողմից զորավարժության պլանի համաձայն գործառույթների պատշաճ կատարումը:

Razm.info

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով