Հայ և թուրք գործարարները կփորձեն հրեշտակ –ներդրողների ցանցեր ստեղծել

By | 02.05.2017
Загрузка...

Երևանում այսօր առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում: Միջոցառման նպատակն է Հայաստանում և Թուրքիայում խթանել հրեշտակ –ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերն ու միջազգային լավագույն փորձը:

Հանդիպումը կազմակերպել էին Հանրային լրագրության ակումբը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը Սիլիկոնյան հովտում գործող առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ:

Բացման խոսքում ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանը նշեց, որ ութ կազմակերպություններ են աշխատել Թուրքիայում և Հայաստանում այս հանդիպում հնարավոր դարձնելու համար: Ի վերջո, իրենք փորձում են խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում և ավելի ժողովրդավար հասարակությունների կայացմանը:

Սեդա Մուրադյանի խոսքով՝ հրեշտակ ներդրողները՝ այն մեծահարուստ անհատները, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար.« Այնումենայնիվ, շատ հրեշտակ ներդրողներ պարզապես չեն հանրայնացնում իրենց գործունեությունը և նրանց հետ կապ հաստատելը նման պաշտոնական մակարդակում շատ բարդ է: Դա վերաբերում է նաև Հայաստանին:

մեր նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել սթարթափների և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով հրեշտակ ներդրողների ցանց»,- ասաց Ս. Մուրադյանը՝ շեշտելով, որ այս հանդիպումը նաև նպատակ ունի երկու երկրներում խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրեր ստեղծել: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նա հանդես եկավ հայերեն ելույթով և մասնավորապես նշեց, որ Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպումը եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծմանը, օգնելու երկու երկրների ներդրողներին և ձեռնարկատերերի հաստատելու առևտրատնտեսական հարաբերություններ:

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը մեծ խնդիր է: Հայաստանը և Թուրքիան կարևոր գործընկերներ են Ֆրանսիայի և Եվրամիության համար. նրանց միջև տնտեսական զարգացման համար կատարվող քայլերն իրենց գերակայություններից են բխում:

Դրա գերակայություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև»,-ասաց դեսպանը: «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլն իր հերթին նշեց, որ իրենց նպատակն է հայ և թուրք ներդրողների միջև ձևավորվել երկխոսություն, որի արդյունքի կստեղծվի հայ-թուրքական առաջին համատեղ հրեշտակային ներդրումների ցանցը:

Ankakh.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...