Հայ-ռուսական միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից ՀՀ սահմանների նկատմամբ ցանկացած սպառնալիք. Անդրանիկ Մակարյան

By | 06.05.2017
Загрузка...

Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում կկիրառվի հայ-ռուսական միացյալ զորախումբը:

Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար,  գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Միացյալ զորախումբ պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մակարյ անը:

Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարություններին Նախիջևանում Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մասին` Անդրանիկ Մակարյանն ընդգծեց, որ թուրքական կողմի նման հայտարարությունները չպետք է զարմանք առաջացնեն,   քանի որ նման գործելաոճը նրանց արյան մեջ է: «Եթե Հայաստանի Հանրապետության սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից, վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է համատեղ ուժերով կանգնել մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ», — ասաց միացյալ զորքերի հրամանատաը:

 

 

Tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...