Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորուստ

By | 01.05.2017
Загрузка...

Մահացել է Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu):

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:

Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս:

Զեյնալովի մահվան փաստը հաստատել է նաև շրջանի ՏԻՄ ղեկավարը, նշելով, որ կատարվածիմանրամասներին տեղյակ չէ:

Նշվում է, որ զինծառայողին թաղել են ապրիլի 30-ին, սակայն սոցցանցերում պնդում են, որ Էլեկբերով Զեյնալին ավելի վաղ են թաղել: Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն զորակոչվել էր այս տարվա հունվարին:

Նշենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 25 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...