Հայկ Մելիքյանը հանդես կգա մենահամերգով

By | 29.05.2017

Մայիսի 29-ին կկայանա ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում:

Մենահամերգը նվիրված է Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և դաշնակահարի նոր ալբոմի շնորհանդեսին, որը կհամալրի «Դեսպանատան ձայնասկավառակներ» շարքը: Ձայնասկավառակում ընդգրկված են գերմանացի մեծագույն կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները:

Նշենք, որ համերգը ներկայացնում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը՝ ՀՀ Մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ:

Հայկ Մելիքյանի համագործակցությունը Գերմանիայի դեսպանության հետ արդեն չորրորդ անգամ է կայանում։

Համերգի ընթացքում կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի խորալային պրելյուդները, ռե մինոր տոկատ և ֆուգան, բախյան հայտնի մշակումներ, ինչպես նաև 20-րդ դարի մեծագույն գերմանացի կոմպոզիտոր Կառլհայնց Շթոքհաուզենի 10-րդ Klavierstück-ը, որն առաջին անգամ կհնչի Արամ Խաչատրյան համերգասրահի բեմից, և Հայկ Մելիքյանի՝ Բախին նվիրված եռապատումը՝ գրված հատուկ Ստոկհոլմի Բախի փառատոնի համար:

 

Culture

«ԿԳՄՍ նախարարությունը թույլ չի տվել, որ ես Հանրապետության հրապարակում ռեկորդ սահմանեմ». Գինեսի եռակի ռեկորդակիր.168.am

21.09.2020

Գավառի ոստիկանապետին ծեծի են ենթարկել. նրան շտապ տեղափոխում են Երևան.ArmLur.am

25.09.2020

«Բենդերի» օնլայն արկածները ՄԱԿ-ում

22.09.2020

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի.168.am

21.09.2020

Ուսուցիչներին ու աշակերտներին կպատվաստեն.medmedia.am

22.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով