Հայկական «Էլպիդա»-ն գազի նոր ծախսաչափ է ստեղծել

By | 07.05.2017

«Գազպրոմ Հայաստան»-ում փորձարկում են հայկական «Էլպիդա» ընկերության գազի համար նոր չափիչ սարքը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ընկերության ղեկավար Արկադի Խիտարովը` սարքերը թույլ են տալիս չափել գազի ծախսերը` հաշվի առնելով ջերմաստիճանն ու ճնշումը, սակայն դրանք կարելի է կարգավորել ցանկացած տվյալներ փոխանցելու ուղղությամբ:

Նախկին մշակումներն ընկերությունն ընդլայնել է այս ծախսաչափում: Նման մոդելներ արդեն տեղադրվել են Հայաստանի գազաբաշխիչ ցանցում:

«Այնտեղ մենք տեղադրել են համացանցային կապ եւ նոր ինտերֆեյս: Տվյալները կարելի է հաշվարկել հեռվում կամ տեղում», — նշել է մասնագետը:

Սարքն այնպես է նախագծված, որ հաղորդիչներից հավաքի ու տարբեր տեսակի տվյալներ փոխանցի` ջերմաստիճանը, ճնշումը եւ այլն:

«Կարելի է միացնել ամենատարբեր հաղորդիչներ` մոնիթորինգի ցանկացած խնդրի համար: Բավական է միայն վերածրագրավորել սարքը», — հստակեցրել է Խիտարովը:

Նոր տեխնոլոգիան ընկերությունը պատրաստվում է  զարգացնել հայկական երկու այլ ընկերությունների` «Լոկատոր»-ի եւ «А-2»-ի հետ համատեղ:

Իր նախագիծն ընկերությունը ներկայացրել է տեխնոլոգիական դրամաշնորհների STEP մրցույթին, որը տեղի է ունենում Եվրամիության, Միջազգային համագործակցության գերմանական հասարակության (GIZ) եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) աջակցությամբ:

 

News.am

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով