Հայաստան կժամանի Բրանդենբուրգի մշակույթի նախարարը

By | 22.05.2017
Загрузка...

Մայիսի 22-ին Հայաստան  կժամանի Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտության և մշակույթի նախարար, դոկտոր Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությունը։Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Ժամանումից հետո պատվիրակության առաջին այցելությունը լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։

Քառօրյա այցի ընթացքում նախարարներ Մյունխի և Ամիրյանի մասնակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պրուսական դղյակներն ու այգիները» լուսանկարչական ցուցահանդեսը։

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է 2016թ-ի մարտին։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու նախարարությունների միջև ստորագրվել էր մշակույթի ոլորտում խորացված համագործակցության հուշագիրը:

 

Culture

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...