Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությունը կներառի նաև ԱՌՆ ոլորտը

By | 26.05.2017

Մեքսիկական Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է տարբեր երկրների մի շարք պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԱԻ նախարարը քննարկել է արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջազգային համագործակցության խորացման հիմնահարցերը:

ԱԻ նախարարը հանդիպել է Եվրամիության մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության բազմաշերտ հարցեր: Հաշվի առնելով ԵՄ և Հայաստանի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության նախաստորագրված համաձայնագրի շրջանակներում նախատեսվող համագործակցության նոր հնարավորությունները՝ կողմերը քննարկել են ծրագրային առաջնահերթությունների մեջ ԱՌՆ ոլորտն ընդգրկելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավելագույնս արդյունավետ օգտագործել ԵՄ մարդասիրական աջակցության և ճգնաժամերի կառավարման առկա գործիքակազմը:

Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի փոխնախարար և Աղետների կառավարման ազգային կազմակերպության ղեկավար Էսմայիլ Նաջարի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ աղետների ռիսկի նվազեցման, ինչպես նաև համատեղ վարժանքների ու փորձագետների փոխանակման ուղղությամբ:

Նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է նաև Գլոբալ Պլատֆորմին մասնակցող Չինաստանի պատվիրակության ղեկավար, ՉԺՀ քաղաքացիական հարցերով փոխնախարար Գու Ժաոքսիի հետ:

Կողմերը քննարկել են վաղ ազդարարման ոլորտում համագործակցության, Չինաստանի՝ աղետների ռիսկերի նվազեցման գերժամանակակից կենտրոնի վերլուծական կարողությունների ուսումնասիրման, ինչպես նաև բնական ու մարդածին աղետների հետազոտությունների իրականացման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում նախանշվել և կարևորվել են աղետից հետո վերականգնման կարողությունների զարգացմանն ուղղված փոխգործակցության հեռանկարները:

 

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Աղետի գոտու 1994-96թթ. թալանը ուսումնասիրող փաստահավաք խմբի կողմից հարցեր Անդրանիկ Քոչարյանին. Կարապետ Պողոսյան

10.08.2020

«Արա, դուք գետինը չեք մտնո՞ւմ, դուք չեք ամաչո՞ւմ»․ Արամ Գևորգյանը՝ Հայկ Մարությանի ու Գարիկ Պապոյանի մասին

13.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով