Կրքերը չեն հանդարտվում․ Հայաստանում մասոնական օթյակ ստեղծելու արմատների և նպատակի մասին

By | 08.05.2017

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, մասոններն իրենց ամենամյա հավաքն են իրականացնում Հայաստանում, ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ականատես եղանք, թե ինչպես նրանց առաջնորդներից Ֆրանսիայի «Մեծ արևելք» մասոնական օթյակի ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը հայտարարեց, որ օթյակ ստեղծելու նպատակով են Հայաստան եկել: Ընդհանրապես որքանո՞վ է դա նպատակահարմար, շատերը վախեր են տեսնում, որքանո՞վ են դրանք պատճառաբանված և որքանո՞վ՝ ոչ, առհասարակ Հայաստանում մասոնների ամենամյա հավաք անցկացնելու իմաստը ո՞րն է՝ ըստ Ձեզ:

-Առավել հավանական եմ համարում, որ, ըստ էության, աշխարհով մեկ թափանցելու ամենաունիվերսալ կետերից մեկը Հայաստանն է, և թերևս չկա այնպիսի համաշխարհային ուժ, որը Հայաստանի նկատմամբ չունենա հետաքրքրություն: Պատմականորեն էլ է այդպես եղել և մի զգալի չափով էլ պատմական կապեր կան մասոնության հետ՝ դեռևս Արևմտյան Հայաստանի գոյության պայմաններում եղել են, ամենավաղ փուլում հայերի մասնակցությունը միանշանակ եղել է: Ինչ վերաբերում է ընդհանրապես մասոնականության նկատմամբ վերաբերմունքին, պետք է ասեմ, որ դա մի կողմից խարդավանքների և հնարավոր զարգացումների գաղտնի շղարշով է պատված և մյուս կողմից էլ՝ դա այնքան էլ այդպես չէ, որովհետև գոյություն ունի ինդիկատոր, լակմուսի թուղթ, դա Ալդո Մորոյի սպանությունն էր: Իտալիայում տեղի ունեցավ այդ սպանությունը և հետագայում պարզվեց, որ  «ՊԵ 2» լոջան է կազմակերպողը, բայց հետո ավելի խոր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ լոջաները հատուկ ծառայությունների գործիքներն են ընդամենը:

Ներկայիս աշխարհը, իհարկե, շատ ավելի զորեղ է, զգալի մասով աներևույթ, իմ խորին համոզմամբ, գլավոր ուժը պետք է որ լինի աներևույթ, որովհետև այդպիսի պոստուլատ է միշտ գործում՝ ոչինչ չարժե այն իշխանությունը, որը տեսանելի է: Հավատացնում եմ, կարող է պատահել մեր քաղաքական գործիչները հետամուտ չլինեն դրան և կարևորություն չտան, բայց իրականությունն այդպիսին է: Նրանք, ովքեր պետք է կարողանան աշխարհի անթագակիր արքաները լինել, նրանք պետք է լինեն լատենտ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ամբողջական Նյութը` սկզբնաղբյուր կայքում:

Շատ նուրբ տեքստով ԱՀԿ-ն ասում է , որ այն երկրները , որոնք ընդունել են Լանզարոտի կոնվենցիան , առանց ծնողի համաձայնության կարող են երեխային պատվաստել

18.09.2020

«Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա». Արփինե Հովհաննիսյան

16.09.2020

Վայ, Նիկոլ, Նիկոլ, էս ինչով ես զբաղված, էս ուր հասար, մինչ դու հավի խորովածով ու «Յաշիկի» մանկական հիվանդությամբդ ես տառապում.Մարգարիտ Եսայան

16.09.2020

Մարդ երկու տարի է վարչապետ է աշխատում ու նոր է պարզում, որ Ադրբեջանը սխալ էր,իսկ մենք` ճիշտ.Էդուարդ Շարմազանով

16.09.2020

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել․ Yerevan.Today

14.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով