Կկայանա «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը և գալա համերգը

By | 02.05.2017
Загрузка...

Ս. թ. մայիսի 9-ին, ժամը 14:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը և գալա համերգը:
Հիշեցնենք, որ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթը մեկնարկել է մարտի 25-ին և իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը:
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:
Մրցույթն անցկացվել է երկու փուլով և 2 կարգով. Ա կարգ` երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր /կրտսեր և ավագ/: Բ կարգ` հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր:
Նշենք, որ «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթն անցկացվում է 2001 թվականից, որի նպատակն է զարգացնել և տարածել երգչախմբային արվեստը, խթանել մանկապատանեկան երգչախմբերի գործունեությունը, ինչպես նաև նպաստել մատաղ սերնդի գեղարվեստական կրթությանը և գեղագիտական դաստիարակությանը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...